ՀՀ կառավարության հատկացումները՝ Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի և Կրասարի կամրջի վերականգնման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ՀՀ կառավարության հատկացումները՝ Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի և Կրասարի կամրջի վերականգնման համար

16:58 26.05.2022

Մայիսի 26-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքների (44.119.600 ՀՀ դրամ՝ ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունները) և ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Կրասարի կամրջի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության համար (8.260.000 ՀՀ դրամ): Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Դեռևս 2012 թ․ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմվել է Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման նախագիծը: Պետական բյուջեից պարսպի նշյալ հատվածի վերականգնման համար 2012-2018 թթ․ հատկացվել է 89.457.440 ՀՀ դրամ: Այժմ հատկացված միջոցների հաշվին կիրականացվեն Լոռի բերդ ամրոցի պարսպապատի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման մնացած աշխատանքները։

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախապես հայտարարել էր մրցույթ, և արդեն կա հաղթող կազմակերպություն։ Համաձայնագրի համապատասխան՝ կնքելուց հետո կսկսվեն վերականգնման աշխատանքները։

ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Կրասար համայնքում հաշվառված տեղական նշանակության եռաթռիչք «Կրասարի կամուրջ» (պետ. ցուցիչ՝ 7.58.5) հուշարձանի արևմտյան կողմից թռիչքների պատերի մի հատվածը մասնակի փլուզվել է: Փլուզման պատճառով կամրջի վրայի խողովակաշարը անջատվել և ընկել է գետը՝ վնասելով վերևի հատվածի քարերի շարվածքը։

ՀՀ Շիրակի մարզի Աշոցք տարածաշրջանի «Կրասարի կամուրջ» պատմամշակութային հուշարձանը 1892 թվականին կառուցվել է Ախուրյան գետի վրա և գտնվում է Կրասար բնակավայրից 2 կմ հարավ-արևմուտք: Այն հիմնական կապող ճանապարհն է հարևան Սեպասար գյուղի հետ և ներկայում գտնվում է վթարային վիճակում: Եռաթռիչք է, կառուցված է կոպտատաշ գորշ տուֆով, թռիչքների եզրագոտիները սրբատաշ են:

Առաջիկայում մրցութային կարգով կպատվիրվեն կամրջի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ վագոն-տնակում

09:50 21.06.2025

Հրդեհ վագոն-տնակում

Հունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

09:21 21.06.2025

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

09:00 21.06.2025

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

08:30 21.06.2025

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

Հունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

BACK_TO_TOP