Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը. ՀՀ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը. ՀՀ ԱԳՆ

14:00 29.05.2022

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մայիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ.

«Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Հատկանշական է, որ այս սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Այս առումով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք:

Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքներն ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է:

Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները, այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից։

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի նախորդ կոպիտ խախտման հետևանքները, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ ներխուժել էին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, մինչ այժմ վերացված չեն։

Կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն։

Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, կատարել եռակողմ հայտարարություններով և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հանձնառությունները»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից

10:10 21.06.2025

Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...

Հրդեհ վագոն-տնակում

09:50 21.06.2025

Հրդեհ վագոն-տնակում

Հունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

09:21 21.06.2025

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

09:00 21.06.2025

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

08:30 21.06.2025

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

Հունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

BACK_TO_TOP