Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել հանրակրթական դպրոցների տնօրենների և ոստիկանության աշխատակիցների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել հանրակրթական դպրոցների տնօրենների և ոստիկանության աշխատակիցների հետ

15:10 30.05.2022

Մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրել է խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակիցների մասնակցությամբ։
Օրակարգում քննարկվել է 2022 թվականի հունիսի 3-ին և 6-ին մարզի հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացվելիք «Վերջին դաս» արարողության պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցը։ Գեղարքունիքի մարզպետը հորդորել է դպրոցների տնօրեններին՝ այդ օրերին ցուցաբերել ամենայն պատասխանատվություն, որպեսզի բացառվեն տհաճ միջադեպերը։
«Առաջարկում եմ վերջին դաս արարողությունից առաջ դպրոցներում հրավիրել ծնողական ժողովներ և ծնողներին խիստ նախազգուշացնել, որպեսզի այդ օրը իրենց երեխաներին չտրամադրեն ավտոմեքենաներ։ Ծնողական ժողովներին հարկավոր է հրավիրել նաև ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի համատեղ պլանավորեն վերջին դասի վերահսկողությունը։ Միաժամանակ հորդորում եմ՝ թույլ չտալ, որպեսզի ավարտական դասարանների աշակերտներն այդ օրը ոգելից խմիչք օգտագործեն, դրամահավաք կազմակերպեն կամ իրենց թույլ տան ոչ օրինական այլ արարքներ։ Մենք աշխատելու ենք Գեղարքունիքի մարզպետարան-դպրոց-ոստիկանության համագործակցության մթնոլորտում, և որևէ խախտում արձանագրելու դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը։
ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ նշված օրերին ոստիկանության աշխատակիցները կլինեն սահմանված տեղերում և կիրականացնեն ուժեղացված հսկողություն։
Այնուհետև մարզպետ Կարեն Սարգսյանը խոսել է դպրոցներում 2022 թվականի ավարտական քննությունների համար նախատեսված միասնական քննական կենտրոնների, քննությունների նախապատրաստական և կազմակերպչական բնույթի աշխատանքների մասին, նշելով, որ դպրոցները մարզպետարանի համապատասխան վարչության հետ ունեցած համագործակցությամբ կարող են լուծում տալ ի հայտ եկող խնդիրներին։
Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է նաև թոշակառու մանկավարժներին նոր ուսումնական տարվանից վաստակած հանգստի ճանապարհելու նպատակով պատշաճ և օրենքով սահմանված կարգով իրազեկման գործընթացին, որպեսզի նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ այդ թափուր պաշտոնները համալրվեն համապատասխան մասնագետներով։ Խոսվել է նաև մանկավարժների կամավոր ատեստավորման, վերապատրաստումների, դպրոցական էքսկուրսիաների ապահով կազմակերպման, ֆինանսական ոլորտում դպրոցների գործունեության, մանկավարժների հարկային պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 23.06.2025

SHANTNEWS

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

19:54 23.06.2025

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

19:45 23.06.2025

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

19:38 23.06.2025

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

19:28 23.06.2025

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...

Բիչախչյանի գոլային փոխանցումը

19:14 23.06.2025

Բիչախչյանի գոլային փոխանցումը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» կազմում լեհական «Վիսլա Պլոցկի» ակումբի դեմ ընկերական խաղում գոլային փոխանցում է կատարել: 6-րդ րոպեին Բիչախչյանի փոխանցումից հետո Միգել Ալֆարելան հավասարեցրել է խաղի հաշիվը` 1-1։ «Լեգիան» պարտվել է 2-3 հաշվով: Սա «Լեգիայի» առաջին ընկերական խաղն էր նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։ Լեհաստանի գավաթակիրը պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին, […] ...

BACK_TO_TOP