19:04 02.06.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այսօր 64 դատախազ արժանացել է տարբեր խրախուսանքների՝ շնորհակալագրերի, դրամական պարգևատրումների արժանանալուց մինչև դասային աստիճանների բարձրացում:
Դատախազները խրախուսվել են մինչդատական վարույթի օրինականության ապահովման գործառույթի շրջանակներում քննությունների որակի և լիարժեքության, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության հարցերում դրսևորած հետևողականության համար:
Մասնավորապես, քրեական վարույթների շրջանակում իրացնելով իրենց դատավարական լիազորությունները՝ նշված դատախազները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք շրջադարձային նշանակություն են ունեցել ինչպես կոնկրետ քրեական գործերի ելքերի, այնպես էլ դրանց առնչվող անձանց համար:
Առանձին դեպքերում դատախազների կայացրած այդ որոշումների արդյունքում անձինք ազատվել են անհիմն քրեական հետապնդումից կամ դատի տրվելուց, որոշ դեպքերում դատախազական ներգործության միջոցների կիրառման, դատախազների ցուցումների կատարման արդյունքում հանցագործությունները բացահայտվել են, լիարժեք և մեղավոր անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության:
Պարգևատրման արարողության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դատախազներին իրենց ծառայողական պարտքի նկատմամբ նման հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար և հորդորել շարունակել հետագա գործունեությունը նույնպիսի բծախնդրությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ:
Արթուր Դավթյանը հիշեցրել է, որ 2021թ. ընթացքում դատախազների կողմից կայացվել են նման շրջադարձային նշանակություն ունեցող ավելի քան 400 ակտեր, ինչը փաստում է մինչդատական վարույթի շրջանակներում քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու հարցում դատախազական ներգործության արդյունավետության մակարդակի էական բարձրացումը: Միևնույն ժամանակ, կտրուկ ավելացել են նաև վարույթների շրջանակում կայացվող դատախազական ակտերի քանակական ցուցանիշները:
Նա նշել է, որ այս միտումները լինելու են շարունակական: «Դատախազը քրեական հետապնդման ոլորտում ոչ միայն որոշող սուբյեկտ է, այլ նաև ամբողջ վարույթի օբյեկտիվության և օրինականության համար պատասխանատու պաշտոնատար անձ: Եվ այդ մեկնակետից ելնելով է, որ նա, իր ամենօրյա աշխատանքում գործադրելով դատախազական ներգործության ամբողջ գործիքակազմը, պետք է իր ծանրակշիռ ներդրումն ունենա երկրում իրավակարգի և արդարադատության ամրապնդման գործում»,- ասել է Արթուր Դավթյանը:
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...