11:35 23.02.2018
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը դատական վիճաբանությունների փուլում է: Փաստաբաններն այսօր ներկայացնում են պաշտպանական ճառերը: Նախ ելույթ ունեցավ ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի և Գևորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Աննա Ջուվանովան: Նա նախ ընթերցեց երկու ամբաստանյալներին մեղսագրվող մեղադրանքներն ամբողջությամբ, հետո նշեց, որ նրանք իբրև թե մեղադրվում են ինչ որ արաքներում, սակայն, հասկանալի չէ,թե ինչում են նրանք մեղադրվում, մեղադրանքներն անհատականացված չեն:«Իմ պաշտպանյալներին մեղսագրվող հանցանքներում բացակայում են քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքները: Գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ, նախաքննական ցուցմուքնները որպես ապացույց չեն կարող օգտագործվել քանի որ ձեռք են բերվել քրեադատավարական նորմերի կոպտագույն խախտումներով: Անձին 4 ժամից ավելի չի կարելի հարցաքննել, իսկ Գալուստ Գրիգորյանին հարցաքննել են 4 ժամից ավելի: Նախաքաննական ցուցմուքներից որևէ մեկում արձանագրված չէ հարցաքննության ժամանակը, երբ է սկսվել, երբ է ավարտվել, ոչ սկիզբը կա, ոչ վերջը»,- նշեց պաշտպան Աննա Ջուվանովան: Նա միջնորդեց դատարանին Գալուստ Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնել, որ ունի թոշակառու մայր, և պատիժը պայմանականորեն չկիրառել: Գևորգ Սաֆարյանի նկատմամբ պաշտպանը միջնորդեց կայացնել արդարացման դատական ակտ, քանի որ նրա գործողություներում հանցակազմ չկա:
Հիշեցնենք՝ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:
Մյուս ամբաստանյալին՝ Գալուստ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զիված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի պահել և ձեռք է բերել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Գործողությունները ավարտին չի հասցրել՝ գիտակցելով դրանց վտանգավորությունը , կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության18:12 09.07.2025
«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է«Չելսին» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի առաջին մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի գեղեցիկ գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեին»։ Բրազիլացի ֆուտբոլիստն օրեր առաջ էր 63,7 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» և նոր ակումբում նորամուտի հանդիպումը անցկացնում էր մեկնարկային րոպեներից։ Էնցո Մարեսկայի թիմը եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի ՊՍԺ – «Ռեալ […] ...
18:06 09.07.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 29-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաստանցու տան բակում հայտնաբերվել է կանեփի 110 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
17:55 09.07.2025
Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցըՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ […] ...
17:50 09.07.2025
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Արգենտինայի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ «Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Արգենտինայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խորապես գնահատում ենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը՝ Արգենտինային մաղթելով խաղաղություն, բարգավաճում և շարունակական առաջընթաց»,-նշված է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ En el #DíadelaIndependencia de la República #Argentina, extendemos nuestras más […] ...
17:45 09.07.2025
Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 70-ամյա բնակիչը Շչերբինայի փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տարածքում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ […] ...