Սահմանամերձ Վարդենիս միավորված համայնքում «Հայկական Կարիտաս»-ը սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր կիրականացնի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Սահմանամերձ Վարդենիս միավորված համայնքում «Հայկական Կարիտաս»-ը սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր կիրականացնի

19:49 08.06.2022

Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ» սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման ծրագրի ղեկավար Զառա Աղանյանին և հասարակական կազմակերպության մարզային կառույցի ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում Զառա Աղանյանը խոսեց «Հայկական Կարիտաս»-ի կողմից 27 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերի մասին, որոնք առնչվում էին երեխաների սոցիալական պաշտպանությանը, տնտեսական զարգացմանը, հաշմանդամներին, տարեցներին, միգրացիային և ինտեգրացիային ուղղված բարեգործական ձեռնարկներին, որոնցից անմասն չեն մնացել նաև Գեղարքունիքի մարզի համայնքները։ Զրույցի ընթացքում ծրագրի ղեկավարի կողմից կարևորվեց Գեղարքունիքի մարզպետարանի հետ ունեցած սերտ համագործակցությունը, որի արդյունքում աշխատանքներն ավելի արդյունավետ են կազմակերպվել։
Անդրադառնալով այցի բուն նպատակին՝ Զառա Աղանյանը մարզպետ Կարեն Սարգսյանին ներկայացրեց «Արամազդ» սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման ծրագրի կողմից իրականացվելիք եւ համայնքների զարգացմանն ուղղված երկու նոր ծրագրերը, որոնց նպատակն է՝ Գեղարքունիքի սահմանամերձ տարածաշրջաններում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթանումը տեղական դերակատարների հզորացման միջոցով:
«Ծրագրի տևողությունը 3 տարի է։ Այն միտված է՝ նպաստելու համայնքում «Հայկական Կարիտաս»-ի կողմից իրականացված բազմաոլորտ սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված գործընթացների տրամաբանական շարունակականությանը՝ շեշտադրելով թիրախ համայնքներում առկա առաջնային խնդիրները և զարգացման հնարավորությունները: Ծրագրի արդյունքում նախատեսված է ընտրել մեկ միավորված համայնք, որտեղ իրականացվելու են բնակչության շրջանում սոցիալական տնտեսության և աշխատունակության խթանմանն ուղղված համապարփակ գործողությունները: Բացի այդ, նախատեսվում է շարունակել նախորդ ծրագրի շրջանակներում ստեղծված միջոլորտային ցանցի շրջանակներում ձևավորված համագործակցությունը՝ ապահովելով ցանցի անդամների ներգրավումը ծրագրի հիմնական խնդիրների լուծմանը նպաստող գործողությունների իրականացման մեջ»,- նշեց Զառա Աղանյանը։
Այնուհետև կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում սահմանամերձ մեկ միավորված համայնքի ընտրության հարցը, և որոշվեց նախապատվությունը տալ Վարդենիս համայնքին, հաշվի առնելով, որ այն սահմանամերձ է, նոր խոշորացված և ունի տեղահանվածներով վերաբնակեցված շատ բնակավայրեր։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Հայկական Կարիտաս»-ին՝ մարզում իրականացրած ծրագրերի և նոր նախաձեռնությունների համար, նշելով, որ նման ծրագրերը նպաստում են մարզի բնակչության շրջանում սոցիալական շատ խնդիրների հաղթահարմանը։ Կարեն Սարգսյանը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց՝ շարունակել համագործակցությունը և աջակցել կազմակերպությանը ծրագրի իրականացման աշխատանքներում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

BACK_TO_TOP