12:25 23.02.2018
ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը «Վեդոմոստի» լրատվամիջոցին պատմել է, թե ինչպես պետությունը կարող է օգնել ավտոարդյունաբերությանը և մանրածախ առևտրին, խոստացել է նոր լիմուզին նախագահի երդմնակալման արարողության համար և կոչ արել հրաժարվել ծխելու ավանդական միջոցներից:
-Առևտրի և արդյունաբերության նախարարությունը հետևողականորեն իրականացնում է մակնշման ներդրման գործընթաց. սկզբում մուշտակներն էին, հետո՝ դեղորայքը, հերթի մեջ են կոշկեղենն ու ծխախոտը՝ չնայած խնդիր է Մաքսային միության տարածքում ծխախոտի շուկայում կեղծ ապրանքների գոյությունը, անդամ-երկրներում ակցիզային ոչ միասնական քաղաքականությունը:
– Ինչ-որ բանից պետք է սկսել շուկայի կարգավորումը: Կեղծ ապրանքաշրջանառության դեմ պայքարի նպատակով իրենք՝ արտադրողներն ու ծխախոտային բնագավառի ներմուծողներն արդեն առաջարկել են մակնշում իրականացնել: Արդեն որոշված է, որ դա կարող է լինել DataMatrix-ը: Տեսնենք, թե ինչպես կանցնի պիլոտային ծրագիրը և ինչ արդյունք կտա: Փաստ չէ, որ դա լավագույն որոշումն է, քանի որ, եթե խոսում ենք RFID չափանիշով մակնշման մասին, այն արժե 3,5 ռուբլի: Բայց գոնե այն հայրենական միկրոէլեկտրոնիկան զարգացնելու հնարավորություն է տալիս: Դա տարածված համաշխարհային պրակտիկա է. ցանկանում ես զարգացնել միկրոէլեկտրոնիկան, նպատակային պատվերի ձևավորման հաշվին առավելագույն չափով գործածի՛ր այդ արտադրանքը:
_ Գլխավորն այստեղ այն է, որ ծխախոտը եռակի չթանկանա:
– Կարծում եմ, Առողջապահության նախարարությունը դրանից միայն կուրախանա:
-Բայց ծխողների համար վատ կլինի
– Նրանք պետք է անցնեն նիկոտինի էլեկտրոնային տարբերակին, տաբակի տաքացման էլեկտրոնային համակարգերին. (ժպտում է):
-Ինչպե՞ս է արդյունաբերության նախարարությունը պատրաստվում կարգավորել էլեկտրոնային ծխախոտի և տաբակի տաքացման համակարգերի շուկան:
– Մենք նախաձեռնություն ենք ցուցաբերել առանձին կատեգորիայի մեջ մտցնել այդ միջոցները, քանի որ դրանք տրամագծորեն տարբերվում են սովորական ծխախոտից: Էլեկտրոնային սարքերում ծխախոտի այրումը և ծխեցումը բացակայում են, հետևաբար այրման արդյունքը, մասնավորապես խեժը, օրգանիզմ չի ներթափանցում: Իսկ այրումը հենց ամենավտանգավորն է, ես կասեի նույնիսկ մահացու բաղրադրիչը ավանդական ծխախոտում: Էլեկտրոնային միջոցները առավել անվտանգ են. Շատ փորձագետներ, այդ թվում՝ արևմտյան, նույնիսկ թվեր են նշում: Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային միջոցները 95 տոկոսով քիչ վնասակար են, քան սովորական ծխախոտները: Թվերի հետ կարելի է վիճել, բայց փաստը, որ վնասն ավելի քիչ է, ինչպես ասում են, ակնհայտ է: Ուստի միատեսակ կարգավորել ծխախոտային ավանադական արտադրանքը և էլեկտրոնային միջոցները ընդհանրապես ճիշտ չէ: Մենք առաջարկում ենք հատուկ օրենքով ամրագրել այդ միջոցների շրջանառության առավել ակնհայտ սահմանափակումները. օրինակ՝ արգելել վաճառքը անչափահասներին, դպրոցներում, ծխելը մանկապարտեզներում և նմանատիպ այլ վայրերում: Բացի դրանից, վարչական պատասխանատվություն սահմանել այս սահմանափակումների խախտման համար: Մենք նաև կարծում ենք, որ այդ արտադրանքը պետք է մակնշվի, բայց ակցիզի չափը պետք է առավել փոքր լինի, քան ծխախոտային սովորական արտադրանքի դեպքում է: Ի դեպ, հիմա հենց այդպես է:
–Որքա՞ն փոքր:
– Դա հարց է Ֆինանսների նախարարությանը: Բայց ես ևս մեկ անգամ ընդգծում եմ` այդ արտադրանքի օգտագործումը ավելի քիչ վնասակար է: Ուստի` ակցիզային քաղաքականությունը պետք է խթանի ծխողների անցումը սովորականից այսպիսի միջոցների, այլ ոչ թե հակառակը:
Նախարարի հետ հարցազրույցի բնագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...