10:53 09.06.2022
ՅՈՒՆԵՍԿՕ-ի սոցիալական և հումանիտար գիտությունների ստորաբաժանումը կազմակերպում է «Երիտասարդության հայացքը Մետաքսի ճանապարհին» խորագրով միջազգային լուսանկարչական մրցույթի 4-րդ շրջափուլը։
Լուսանկարչական մրցույթը, որն առաջին անգամ մեկնարկել է 2018 թվականին, հնարավորություն է ընձեռում երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Մետաքսի ճանապարհի վերաբերյալ:
Մրցույթը կանցկացվի հետևյալ երկու թեմաներով՝ «Հավատք և հոգևորություն» և «Ապրել միասին»։ Ներկայացված լուսանկարները կարող են անդրադառնալ նշված թեմաներից որևէ մեկին` միաժամանակ կենտրոնանալով Մետաքսի ճանապարհի տարածքում ապրող ժողովուրդների փոխազդեցությունների վրա:
Մրցույթին կարող են մասնակցել 14-17 և 18-25 տարիքային խմբերի լուսանկարիչները։ Յուրաքանչյուր տարիքային խմբից առաջին տեղը զբաղեցրած մասնակիցները կստանան պրոֆեսիոնալ տեսախցիկներ, երկրորդ տեղը զբաղեցրածները՝ կիսապրոֆեսիոնալ տեսախցիկներ, երրորդ տեղը՝ թվային տեսախցիկներ։ Բացի դրանից՝ մրցույթի մոտ 60 լավագույն լուսանկարները կներառվեն պրոֆեսիոնալ լուսանկարչական ալբոմում և կներկայացվեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում կազմակերպված ցուցահանդեսներում:
Մասնակցության պայմանների և մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ https://unescosilkroadphotocontest.org/en/about-rules հղումով:
Մասնակցության դեպքում հարկավոր է մինչև 2022 թվականի հուլիսի 17-ը գրանցվել կայքէջում և այդ մասին հայտնել ՀՀ ԱԳ նախարարությանը [email protected] էլ. փոստի հասցեի միջոցով։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...