13:25 23.02.2018
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ ժիրայր Սեֆիլյանի և 6 ամբաստանյալների գործով դատաքննության ժամանակ այսօր նորից հնչեց ինքնաբացարկի միջնորդություն դատավորին: Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, թե անհրաժեշտ է լսել իր պաշտպանյալի ցուցմունքը` մինչ պաշտպանական ճառերը շարունակելը, քանի որ Սեֆիլյանը կարող է կարևոր տեղեկություներ հաղորդել քրեական գործի մասին:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ասաց, որ այդ ցուցմունքը ամբաստանյալները տալիս են ապացույցների հետազոտման ցանկացած փուլում, ոչ թե դատական վիճաբանություննրի փուլում: Դատարանը միջնորդությունը թողեց առանց քննության:
Պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին:
«Դուք էստեղ եք ոչ թե արդար դատաքննություն իրականցնելու համար, այլ ամեն գնով էս գործն ավարտելու համար»,- ասաց Տիգրան Եգորյանը:
-Դուք նվազագույն պատկերացում չունեք արդարադատություն իրականացնող դատավորի մասին, դուք Ձեր ընկալմամբ դատարանի նկատմամբ հարգանքի պարտականությունը և այն միջոցները, որ ձեր զինանոցում են գտնվում, կիրառել եք չպատճառաբանված և ոչ համարժեք խստությամբ, դուք հեռացնում էիք դատավարության բոլոր մասնակիցներին, ովքեր համաձակվում էին ոտքի չկանգնել ձեր՝ դահլիճ մտնելիս: Հետո, ենթադրում եմ այլ շրջանակների կողմից որոշակի դիտողություն ստանալուց հետո, սկսեցիք ձևական կողմերը պահպանելով, մի քանի անգամ նախազգուշացնելուց հետո նոր հեռացնել դահլիճից»,- ասաց Տիգրան Եգորյանը:
Նրա խոսքը որոշ ժամանակով ընդհատվեց դահլիճում գտնվող աջակիցների կոմղից բուռն ծափահարություններով: Դատավորը հարգանք պահանջեց և նշեց որ փաստաբանն իրավուքն չունի քննարկել դատավորի ոչ տարիքը, ոչ մասնագիտական հմտություննրը, ոչ էլ անձնական այլ հատկանիշներ:
«Դա տարրական էթիկայի բացակայություն է»,- ասաց դատավորը:
«Մարդիկ ձեզ տեղեկացրել են, որ իրենց ընկալմամբ ժողովրդի իշխանության վրա չհենված դատական իշխանությանը չեն կարող հարգանքի տուրք մատուցել ոտքի կանգնելով, և այդ դիրքորոշումն, անշուշտ, պետք է քննարկվի և գնահատվի»:
Դատարանը ընդմիջումից հետո մերժեց միջնորդությունը:
14:32 11.05.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀանրապետության տարածքում` Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-15-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ […] ...
14:14 11.05.2025
Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասինՆերքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակմանը, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների […] ...
13:59 11.05.2025
Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ ՍուրենյանՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք»,- գրել է Սուրենյանը ...
13:42 11.05.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Հիմնադրամի աշխատակիցները տեղեկատվական տաղավարում ներկայացրել են եվրոպական դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում կյանքի կոչված ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շնորհիվ վերացվել են ՀՀ ճանապարհներին առկա բազմաթիվ վթարավտանգ կետեր։ Եվրոպական ներդրումային բանկի […] ...
13:25 11.05.2025
Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-ի իրր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը: «Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը: Երկխոսությունը կարևորություն ունի, և հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Այս առումով, խաղաղության հասնելու միջազգային […] ...
13:11 11.05.2025
Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համարԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի […] ...