16:52 10.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նիստի օրակարգն այս անգամ ձևավորվել է խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա:
Առաջին հարցը վերաբերում էր պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգի գործարկման ընթացքում առաջացած խնդիրներին, նախորդ տարվա արդյունքներին և իրականացված փոփոխություններին: Հարցը զեկուցել է խորհրդի անդամ, «Համագործակցային կրթական ծրագրեր» կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Թոփչյանը: Նա բարձրաձայնել է մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են պետական լիազոր մարմնի և հանրապետության բոլոր դպրոցների միջև հաղորդակցության մեխանիզմների արդյունավետության, կարգազանց կազմակերպություններին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների, emis.am կայքում վերապատրաստումների վերաբերյալ համապատասխան էջի առկայության, վերապատրաստումների որակի և արդյունավետության մեխանիզմների ստուգման, մեկ ուսուցչի համար նախատեսված վերապատրաստումների արժեքի և վերահսկման գործառույթ իրականացնող կառույցի՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի գործունեության վերաբերյալ հարցերին: Հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները՝ Լուսինե Թոփչյանն անդրադարձել է երաշխավորված կազմակերպությունների միջև մրցակցային պայմանների ապահովման խնդրին՝ նշելով, որ այն կարող է դրական փոփոխություններ և արդյունավետ մոտեցումներ բերել համակարգ՝ նպաստելով դրա զարգացմանը։
Հարակից զեկուցող, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանը ներկայացրել է իր դիտարկումները պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգի վերաբերյալ՝ նշելով, որ առկա է ֆինանսավորման մեխանիզմների, ժամկետների սղության, կազմակերպության ընտրության, բովանդակության վերանայման և արդյունքների վերլուծության խնդիր:
Զեկուցվող հարցի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով այն փաստը, որ հասարակական խորհրդի անդամներն ունեցել են լիարժեք հնարավորություն՝ ձևավորելու օրակարգ և քննարկելու իրենց հուզող հարցերը, ինչը վկայում է նախարարության բաց և թափանցիկ գործելաոճի մասին: Նա տեղեկացրել է, որ տարբեր կազմակերպությունների հետ բազում քննարկումներ են եղել պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգի շուրջ, որոնց ընթացքում անդրադարձ է եղել ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝ իբրև ուսուցիչների կարիքներին համապատասխան շարունակական գործընթաց: Փոխնախարարի հավաստմամբ՝ նոր մոտեցմամբ կիրառվելու է վերապատրաստման տարբերակված քաղաքականություն՝ սկսնակ և մեծ փորձառություն ունեցող ուսուցիչների համար՝ տարբեր մեխանիզմների, ժամկետների և բովանդակության առումով: Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ զեկույցի ընթացքում բարձրաձայնված խնդիրների մեծ մասը նոր համակարգի կիրառման դեպքում դուրս են գալու օրակարգից: Անդրադառնալով կարգազանց կազմակերպություններին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներին՝ նախարարի տեղակալը փաստել է, որ մի քանի անգամ շրջաբերական է ուղարկվել դպրոցներ, ինչպես նաև հանրային պահանջ է դրվել՝ բացառել որևէ ուղղորդում և ճնշում ուսուցիչների վրա՝ կազմակերպության ընտրության առումով: Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ կոնկրետ տեղեկատվության դեպքում այն անհետևանք չի մնա, և այս առումով պետք է զարգացնել հետադարձ կապի մշակույթը: Նրա խոսքով՝ կան կազմակերպություններ, որոնք չսպասելով մոդուլների հաստատմանը՝ արդեն ուսուցիչներ են հավաքագրում: Հավաստիացնելով, որ անբարեխիղճ կազմակերպությունները դուրս են գալու համապատասխան ցանկից՝ Ժաննա Անդրեասյանն այս հարցում կարևորել է համապատասխան էթիկայի և գործելաոճի ձևավորումը: Նա տեղեկացրել է նաև, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի համապատասխան տեղեկատվական հարթակը, որպեսզի ապահովվի աշխատանքների ամբողջական թվայնացում, ինչպես նաև հասանելիություն և թափանցիկություն:
ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանի խոսքերով՝ վերապատրաստումների վերաբերյալ 1000-ից ավելի հարցումներ են իրականացվել ատեստավորված ուսուցիչների շրջանում, և կատարվել է տվյալների վերլուծություն՝ հետագա գործընթացները պլանավորելու նպատակով: Խորհրդի անդամ Յաշա Սահակյանը բարձրաձայնել է կրթական համակարգի մոնիթորինգի գործընթացում ծնողների ներգրավվածության, իսկ խորհրդի մեկ այլ անդամ՝ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև մրցակցության ապահովման հարցերին:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է դպրոցական գրադարանների կարևորության, նորացման, ուսումնաօժանդակ և գեղարվեստական գրքերով համալրման անհրաժեշտության, գրադարանավարների վերապատրաստման հարցերին, որը զեկուցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա ներկայացրել է դպրոցական գրադարանների առկա վիճակը՝ փաստելով այդ ոլորտի հիմնական խնդիրները՝ միջավայր, բովանդակություն, գրադարանավար և ընթերցող: Արմեն Մարտիրոսյանը փաստել է վերջին տարիներին գրադարանավարների համար իրականացված վերապատրաստումները՝ նշելով, որ նրանք պետք է կենտրոնանան ընթերցանության խթանման, մեդիա և տեղեկատվական գրագիտության, քննադատական մտածողության, տեխնոլոգիաների ինտեգրման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և գրականության ու մշակույթի արժևորման վրա: Նա ընդգծել է, որ պետք է կարգավորել դպրոցական գրադարանների գործունեությունը՝ հանդես գալով մի շարք առաջարկներով, այն է՝ սահմանել գրադարանների նվազագույն հնարավորությունները, հստակ նկարագրել դպրոցի պարտավորություններն ու պահանջները գրադարանի հանդեպ և հակառակը: Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ դպրոցական գրադարանը պետք է դառնա համայնքի կրթական և մշակութային կենտրոն, լինի ՀՀ-ում գտնվող ռեսուրս կենտրոնների և այլ գրադարանների հետ մեկ ցանցում, ինչպես նաև հանդիսանա դպրոցի տնօրենի աշխատանքի գնահատականի բաղադրիչ:
Հարցի շուրջ իր դիտարկումներն է ներկայացրել խորհրդի նիստին հրավիրված Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը` համապատասխան միջավայրի, գործիքակազմի, գրադարանավարների վերապատրաստումների, աշակերտների ընթերցանության խթանման համար համապատասխան չափորոշիչների մշակման և այլ հարցերի վերաբերյալ:
Զեկուցվող երկրորդ հարցի շուրջ ևս պարզաբանումներ է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով այդ ուղղությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: Մասնավորապես՝ համապատասխան միջավայրի ապահովման առումով նա շեշտել է ԿԶՆԱԿ-ի կողմից իրականացվող «Ընթերցանությունը տարրական դպրոցում» նախագիծը, որը կրելու է շարունակական բնույթ: Փոխնախարարը մատնանշել է նաև Կապան խոշորացված համայնքում իրականացվող ծրագիրը, որի շրջանակում ձևավորվող 13 կրթահամալիրներում հատուկ ուշադրություն է դարձվել գրադարաններին՝ դրանք ինտեգրելով տեղեկատվական տեխնոլոգիաներին: Նրա խոսքերով՝ էլեկտրոնային գրադարանից օգտվելու հնարավորությունից և համակարգչային հագեցվածությունից զատ՝ այն ծառայելու է որպես ուսումնական միջավայր՝ նախագծային աշխատանքներ իրականացնելու համար: Ըստ նախարարի տեղակալի՝ հանրապետությունում ձևավորվող բոլոր նոր ենթակառուցվածքներն ունենալու են այս նույն տրամաբանությունը: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ ներկայում վերանայվում են դպրոցների կանոնադրությունները և գրադարանավարների պաշտոնի նկարագրերը, և նիստի ընթացքում հնչեցված առաջարկները կքննարկվեն և անհրաժեշտության դեպքում կներառվեն դրանց մեջ: Փոխնախարարը կարևորել է գրադարանավարների մասնագիտական զարգացումը՝ առանձին մոդուլների և մասնագիտացման ներդրման հնարավորության, ինչպես նաև պարտադիր վերապատրաստումների առումով: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է դեռևս դպրոցական տարիքից կարդալու մշակույթի ձևավորման և գրադարանների դերի վերաիմաստավորման հարցերը:
Ամփոփելով նիստը՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ ցուցաբերած նախաձեռնողականության, բաց և շահագրգիռ քննարկման համար: Նա վերահաստատել է, որ նախարարությունը միշտ պատրաստակամ է լսել և հաշվի առնել բոլոր դիտարկումները՝ միասին գտնելու առավել արդյունավետ տարբերակներ՝ ոլորտի քաղաքականությունն առաջ տանելու համար:
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...