22:15 10.06.2022
Ինչպես արդեն բազմիցս հանրությանը իրազեկվել է՝ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որից հետո մի շարք գործարքներ օրենքի ուժով պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով:
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ հատկանշական է, որ հունիսի 9-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հավանոթյուն տվեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի համաձայն՝ անկանխիկ գործարքների վերաբերյալ օրենքի պահանջները չպահպանելը հանգեցնելու է գործարքի անվավերության, մասնավորապես՝ նման գործարքը համարվելու է առոչինչ: Օրինակ, եթե անշարժ գույքի կամ ավտոմեքենայի առուվաճառքի գինը գնորդը չվճարի անկանխիկ ձևով, ապա գործարքը ի սկզբանե կլինի անվավեր, այսինքն՝ գոյություն չունեցող: Տվյալ պարագայում ցանկացած շահագրգիռ անձ կարող է 10 տարվա ընթացքում դիմել դատարան և պահանջել առոչինչ ճանաչել գործարքը: Դրա արդյունքում գործարքի կողմերը ստիպված են լինելու միմյանց վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը կամ դրամով փոխհատուցել արժեքը: Նույնը վերաբերելու է նաև այն դեպքերին, երբ օրենքի պահանջները կատարելուց խուսափելու համար գործարքի գումարը մաս-մաս կվճարվի:
Օրենքը խախտելու պարագայում անձը կտուգանվի 100.000 ՀՀ դրամի չափով:
Միաժամանակ, Օրենքով սահմանվել է, որ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ POS-տերմինալներ և հաճախորդի պահանջով` անկախ գումարի չափից ընդունել անկանխիկ վճարում: Հակառակ դեպքում, տնտեսվարողը կտուգանվի 300 հազար դրամի չափով:
Վերոնշյալ պահանջների կատարումը վերահսկում և խախտման դեպքում պատասխանատվության միջոցներ է կիրառում Պետական եկամուտների կոմիտեն:
Տեղեկացնենք, որ ըստ օրենքի պահանջի՝ 300,000 ՀՀ դրամը գերազանցող մի շարք գործարքներ պետք է իրականացվեն միայն անկանխիկ ձևով: Օրինակ, ապրանքի առուվաճառքի, ծառայությունների մատուցման, պարտքի դիմաց գումար վճարելը և նմանատիպ այլ գործարքները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Իսկ պետական գրանցման ենթակա գործարքների (ավտոմեքենայի, անշարժ գույքի և այլնի առուվաճառքի) դեպքում պարտադիր անկանխիկ եղանակով կատարման ենթակա են այն գործարքները, որոնց շեմը գերազանցում է 500,000 ՀՀ դրամը:
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...
21:30 07.07.2025
ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումինՀուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...
21:13 07.07.2025
Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը․ ՈւիմբլդոնԻսպանացի Կառլոս Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարում՝ «Ուիմբլդոնում»: Աշխարհի երկրորդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 6-3, 6-4, 6-4 հաշվով կամային հաղթանակ է տարել ռուս Անդրեյ Ռուբլյովի դեմ մրցախաղում: Իսպանացին կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 61-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի հետ, ով 1/8 եզրափակչում 6-3, 7-6, 6-7, 6-7, 6-3 հաշվով հաղթել է 143-րդ […] ...