17:26 13.06.2022
Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի այցի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Բելգրադը քայլեր չի ձեռնարկի Մոսկվայի դեմ։
Շալենբերգը երկուշաբթի օրը աշխատանքային այցով ժամանել է Բելգրադ՝ արտգործնախարար, վարչապետ Անա Բռնաբիչի և նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման համար։
«Ուկրաինական ճգնաժամի առաջին իսկ օրվանից Սերբիան որդեգրեց հստակ դիրքորոշում՝ դատապարտեց Ռուսաստանի Դաշնության գործողությունները Ուկրաինայի նկատմամբ և հայտարարեց, որ հաստատապես հավատարիմ է միջազգային իրավունքի և հարաբերությունների հիմնական սկզբունքի պահպանմանը»,- ասել է Սելակովիչը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զինված հակամարտությունը «եղբայրների պատերազմ է»: Նրանց հետ սերբերն ունեն ընդհանուր արմատներ, մշակույթ, և յուրաքանչյուր զոհ իրենց համար ողբերգություն է։
«Սակայն պետք չէ սպասել, որ Սերբիան կգործի իր տարածքային ամբողջականությունը հարգող մեկի դեմ, որը ՄԱԿ-ի համակարգում պաշտպանում է նրան տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա հարձակումներից»,- ընդգծել է Սերբիայի ԱԳՆ ղեկավարը։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:57 09.07.2025
Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Հուլիսի 9-12-ը Հայագիտական միջազգային կոնգրեսին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Այս տարի, ի թիվս վաստակաշատ հայագետ-միջնադարագետների, մասնակցում են նաև մեծաթիվ […] ...
14:48 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 5-ին` ժամը 16.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրացի 24-ամյա տղամարդու: Այս տարվա մարտի 18-ից նա հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խոշտանգման և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:37 09.07.2025
Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...