Հայաստանում անցկացվել է Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի ազգային համաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Հայաստանում անցկացվել է Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի ազգային համաժողով

18:41 13.06.2022

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվել է Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի համաժողով, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել կոնվենցիայի գործադիր քարտուղար Մագելոն Դեժան-Պոնը և օտարերկրյա փորձագետներ Տապիո Հեյկիլան, Միրնա Բոժիչը, Իլեանա Կիսիլևիչն ու Մարտա Ռոդրիգեսը։
Եռօրյա միջոցառման առանցքում լանդշաֆտի հիմնախնդիրների և դրա վերաբերյալ կրթական ծրագրերի դիտարկումն էր։ Փորձագետները, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսները քննարկել են տարբեր երկրների լանդշաֆտային քաղաքականությունը, շեշտադրել քաղաքաշինական ծրագրերում հավասարակշռությունը պահպանելու և բնությունը չվնասելով զարգացման ծրագրեր իրագործելու անհրաժեշտությունը:
Եզրափակիչ օրը համաժողովին ներկա են եղել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ովքեր անդրադարձել են Լանդշաֆտի կոնվենցիայից բխող պարտավորությունների շրջանակում Հայաստանում իրագործվող միջոցառումներին։ Կոմիտեի ղեկավարն առանձնացրել է համայնքների զբոսայգիների արդիականացման, սահմանամերձ բնակավայրերում նոր կանաչապատ տարածքների հիմնման նաև համայնքների համար քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որոնցում առանձնահատուկ տեղ է հատկացված լանդշաֆտի բոլոր տեսակների պլանավորմանը. «Կառավարության ծրագրային նպատակներից է լանդշաֆտների պահպանության, կառավարման և պլանավորման միջոցով Հայաստանում որակյալ կենսամիջավայրի պահպանությունը և ստեղծումը»։ Այդ համատեքստում փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ մարզերի զարգացման տնտեսական, քաղաքաշինական և ուրբանիզացման ծրագրերում լանդշաֆտի պահպանությունն ու ճիշտ օգտագործումը հրամայական են։ Ուստի, պահանջվում է գիտակցված վարքագիծ՝ չվտանգելու համար սերունդների ապագան իրենց բնակավայրերում։
Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել նաև «Լանդշաֆտային կրթական գործունեություն տարրական դպրոցների համար» մանկավարժական գրքույկի շնորհանդեսը։ Այդ առիթով Երևան էին եկել Սյունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների աշակերտները։ Փորձագետները գրքույկում ներկայացված մեթոդով երեխաներին նախնական գիտելիքներ են փոխանցել լանդշաֆտի վերաբերյալ, որից հետո առաջարկել իրենց պատկերացումներն արտահայտել նկարների միջոցով։ Փորձագետները և Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մեծ հետաքրքրությամբ դիտարկել են փոքրիկ նկարիչների աշխատանքները և բոլորին շնորհել հավաստագրեր։
Եվրոպայի խորհրդի լանդշաֆտային կոնվենցիայի գործադիր քարտուղար Մագելոն Դեժան-Պոնը կարևորել է կոնվենցիայի կրթական ուղղությունը, որի շրջանակում երեխաները սովորում են գիտակցել իրենց պատասխանատվությունը շրջապատող լանդշաֆտի նկատմամբ։ Նա շնորհակալություն է հայտնել կոմիտեի աշխատակիցներին և նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանին, ում ջանքերով պատրաստվել է մանկավարժական գրքույկի հայերեն տարբերակը և կայացել համաժողովը։
Նշենք, որ համաժողովն իր հարկի տակ էր ընդունել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Ռեկտոր Եղիազար Վարդանյանը ներկա է եղել միջոցառման բացմանը, իսկ պրոռեկտորները և դասախոսական կազմն ակտիվ մասնակցել են քննարկումներին։

Ավելի վաղ՝ համաժողովի առաջին օրը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել էր միջոցառման մասնակից միջազգային փորձագետներին՝ քննարկելու Լանդշաֆտի կոնվենցիայի շրջանակում գործակցության հեռանկարները։ Փորձագետները նաև այցելել էին Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտ և թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանի ուղեկցությամբ դիտել «Մայր Հայաստան» ցուցադրությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

21:34 07.07.2025

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...

BACK_TO_TOP