19:24 13.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն:
2004 թվականից Հայաստանում գործունեություն իրականացնող Սինոփսիս Արմենիա ընկերությունը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման և կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում:
Ընկերությունը հյուրընկալել է մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, Scripps Research ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանին, որը Հայաստան է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո իրականացվող «Գիտության և Գործարարության օրեր» միջոցառման շրջանակում:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել և շնորհավորել է հայազգի գիտնականին: Այնուհետև նրա և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Սինոփսիս Արմենիա ընկերության Ուսումնական կենտրոնում, ծանոթացել զարգացման և կրթական ծրագրերին, զրուցել ուսանողների հետ։ Երվանդ Զորյանը ներկայացնելով կրթական ծրագրերը, նշել է, որ բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող մասնագետներ պատրաստելու համար Սինոփսիսը մեծ ներդրումներ է անում Հայաստանի կրթության ոլորտում։ Նա նշել է, որ նման այցելությունները շատ կարևոր են:
«Առանձնահատուկ պատիվ և երջանկություն է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և հանրաճանաչ հայորդի, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արդեմ Փաթափությանին»,- նշել է նա:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է նաև պանելային քննարկմանը՝ նվիրված Արդեմ Փաթափությանի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանում գիտության ոլորտի զարգացմանը:
Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է.
«Առաջին անգամ է հայ գիտնականն արժանանում Նոբելյան մրցանակի և ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այս հաջողությունը մեր ազգային մեծագույն նվաճումներից մեկն է:
Մենք կարող ենք ներկայանալ աշխարհին միայն բարդագույն ինժեներական տեխնոլոգիական խնդիրների լուծման հնարավորություններով և իհարկե տարբեր ոլորտներում Արդեմ Փաթափությանի նման համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանցով»:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին ասել է, որ հայազգի գիտնականի գրանցած հաջողությունը վառ օրինակ է, թե «ինչպես կարող ենք մեր գիտելիքով աշխարհին ներկայանալի դառնալ»:
«Կարծում եմ սա մեծ խթան է լինելու Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման համար: Մենք հպարտանում ենք Ձեզնով: Կարծում եմ, որ սա լավագույն օրինակն է, թե ինչպես է հնարավոր գիտության միջոցով ավելի հայտնի դառնալ աշխարհում»,- ասել է նախագահը:
Անդրադառնալով առկա խնդիրներին նախագահ Խաչատուրյանը նշել է.
«Մենք շատ ենք սիրում երազներով ապրել: Մենք նաև նույն կերպ ուզում ենք քաղաքականությամբ զբաղվել և քաղաքականություն ձևավորել: Սա էլ իր հերթին խանգարում է մեզ մի կարևոր հանգամանք արձանագրել, որ կա իրականություն, որի հետ չենք ուզում առերեսվել: Մենք չենք ուզում հասկանալ կամ ընդունել, որ այն ինչ պետք է արվի, մենք ինքներս պետք է անենք, մենք ուղղակի որևէ մեկի վրա հույս դնելու իրավունք չունենք: Մենք ինքներս պետք է կերտենք մեր ապագան, մեր առօրյան կարգավորենք, զարգացնենք մեր հնարավորությունները, մեր ներուժը:
44-օրյա պատերազմը դրա լավագույն ապացույցն է: Մենք չկարողացանք գնահատել 1994-ից հետո մեզ տրված հնարավորությունը: Մենք պետք է գնահատենք այս իրականությունը, ընդունենք և ասենք, որ մեղավորը մենք բոլորս ենք, խոսքը միայն իշխանության, կառավարության մասին չէ, այլ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների: Մենք չկարողացանք այդ ժամանակը գնահատել, փոխել մեր տնտեսությունը, մեր մտածելակերպը: Հիմա մենք այլ հնարավորություն չունենք, մենք պետք է կարողանանք միասին առաջ գնալ: Դա անելու համար պետք է ուղղակի հասկանանք, թե ուր ենք գնում, ինչ նպատակներ է մեր առջև դրված,- ասել է նախագահ Խաչատուրյանը: -Այսօրվա օրն այդ առումով խորհրդանշանական է: Մենք գնում ենք դեպի գիտություն, դեպի բարձր տեխնոլոգիաներ, մենք այլ ընտրություն չունենք: Մենք այլևս ժամանակ չունենք, քանի որ ամեն օր հետ ենք ընկնում, եթե առաջ չենք նայում:
Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր պետությունը կերտելու և զարգացնելու բանալին մեր ձեռքում է: Մենք պետք է հստակ սահմանենք, թե ինչ պետություն ենք ուզում ունենալ, ինչպես ենք պատկերացնում մեր ապագան, և այստեղ բոլոր գործոնները պետք է հաշվի առնվեն»:
Հանրապետության նախագահը նշել է նաև, որ Սփյուռքի ներուժն օգտագործելու հնարավորությունների մասին պետք է հաճախակի բարձրաձայնվի:
«Այն պատկերացումները, որ կային փոխվել են: Այսինքն՝ Սփյուռքին այլևս չպետք է նայել միայն որպես օգնության մի օղակ կամ հնարավորություն: Ո՛չ: Սփյուռքը պետք է մասնակցի մեր երկրի բարեփոխումներին, և մենք պետք է հուշենք թե ինչպես, պետք է դա անենք հավասարը հավասարի նման, ոչ թե հյուրի կամ հրավիրվածի կարգավիճակով»,- ասել է նախագահը:
Եզրափակելով խոսքը Վահագն Խաչատուրյանը կրկին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդգծել, որ նման միջոցառումներն իսկապես իրենց նպաստն են ունենում եղածը գնահատելու, նոր գաղափարներ հղացնելու և ապագա ծրագրեր նախանշելու գործում:
Միջոցառման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով նախագահ Խաչատուրյանը և Արդեմ Փաթափությանը զրուցել են ներկաների հետ, անդրադարձել տարբեր հարցերի:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...