14:21 17.06.2022
Ամփոփվեց «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» կրթական ծրագիրը, որի շրջանակում անցկացվել է վերապատրաստման 100 միջոցառում, շուրջ 2500 ունկնդիրների մասնակցությամբ
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է Արդարադատության ակադեմիայում անցկացված ակադեմիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառման հատուկ հյուրերն էին IRZ-ի վերոնշյալ ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը, միջազգային երկարաժամկետ փորձագետ Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին, ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, ներկայացուցիչներ ՀՀ դատաիրավական համակարգից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից և մի շարք այլ գործընկերներ:
Արդարադատության նախարարի տեղակալ, ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Արփինե Սարգսյանն իր ելույթում նշել է, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների հիմքում առկա խնդիրները մեծամասամբ լուծելի են հենց կրթական դաշտում: Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ակադեմիան այն տանիքն է, որի ներքո արդարադատության շղթայում ներառված բոլոր սուբյեկտները պետք է հավակնեն այդ կրթական բաղադրիչի միջոցով ապահովել դատաիրավական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում:
«Էքսփերթայզ Ֆրանս» կազմակերպության ներկայացուցիչ Սվիյեթա Յեքիչը նշել է, որ ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ անցկացվել է վերապատրաստման 100 միջոցառում, որին մասնակցել է շուրջ 2500 ունկնդիր:
Փիթեր Գյորթլերը, Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ակադեմիային արդյունավետ համագործակցության և գրանցած հաջողությունների համար:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրեր է հանձնել ծրագրի գործընկերներ Փիթեր Գյորթլերին, Մարիամ Այվազյանին, Սյուզաննա Մուրադյանին, Սուսաննա Վարդանյանին, իսկ Օթիլիա Ստեֆանիա Պակուրարին պարգևատրվել է ակադեմիայի «Համագործակցության համար» մեդալով:
13:05 16.07.2025
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՀուլիսի 15-ին Սոֆիայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Շեկերլետովայի գլխավորությամբ։ Խորհրդակցության ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական, պաշտպանական, տրանսպորտի, էներգետիկ, զբոսաշրջության, մշակույթի […] ...
12:58 16.07.2025
Ավտոմեքենայի տաքացած սրահում որոշ իրեր կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառԱմռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել +60°C և ավելի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ Հիշեք՝ ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել․ էլեկտրոնային սարքեր (հեռախոս, համակարգիչ, Power Bank, պլանշետ) – շոգը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթյունի կամ […] ...
12:49 16.07.2025
Ամենևին չենք ասել, որ պետականացման կամ գնման այդ գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու ՀԷՑ-ի կառավարողը․ ՓաշինյանՄեր խնդիրն է, որ պետությունը վերցնի ՀԷՑ-ի կառավարումը և նախ իրականացնի ուսումնասիրություն, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր նպատակադրումը հետևյալն է, որ մենք այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց ամենևին չենք ասել, որ պետականացման կամ գնման այդ գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց […] ...
12:40 16.07.2025
Ուսման հնարավորություն Բրազիլի բուհերումՄեկնարկել է Բրազիլի Դաշնային Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների փոխանակման (PEC-G) և պորտուգալերենը որպես օտար լեզու ուսանելու (PEC-PLE) ծրագրերի 2026 թ․ ընդունելությունը։ PEC-G և PEC-PLE ծրագրերը Բրազիլի համալսարաններում օտարերկրյա ուսանողների փոխանակման ծրագրեր են, որի շրջանակում ուսանողներն անվճար հիմունքներով ակադեմիական կրթություն են ստանում (կեցության ծախսերը ներառված չեն): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ․ հուլիսի 25-ը ՀՀ-ում Բրազիլի դեսպանություն […] ...
12:35 16.07.2025
ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ՝ ինքնիշխանության սկզբունքների հարգման շրջանակում․ վարչապետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Երևանը շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի հետ բոլոր քննարկումները եղել են և շարունակելու են լինել ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տարածաշրջանային […] ...
12:29 16.07.2025
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է «գործել», եթե հեռահար զենք ստանաԿիևը «պատրաստ է գործել», եթե ստանա հեռահար զենք։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք պատրաստ ենք գործել, ուժ ցուցադրել», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք Կիևը պլանավորում է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքը, եթե ստանա հեռահար զենքեր։ Միաժամանակ նա նշել է՝ «պարտադիր» չէ, որ Կիևն օգտագործի նման […] ...