Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը. ՀՀ նախագահը՝ Պուտինին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+34.09 oC

Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը. ՀՀ նախագահը՝ Պուտինին

02:00 18.06.2022

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՌԴ նախագահը նշել է.

«Ես շատ ուրախ եմ հանդիպման և Ձեզ հետ ծանոթանալու համար։

Հուսով եմ, որ չեք զղջացել, որ եկել եք և մասնակցում եք Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին։

Այս միջոցառումը մենք անցկացնում ենք արդեն 25 տարի, համենայն դեպս այն դարձել է ուղենիշ մեր երկրի՝ Ռուսաստանի համար։ Հույս ունեմ նաև մեր գործընկերների համար։

Հայաստանը միայն մեր գործընկերը չէ, այն մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք դա գնահատում ենք։ Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Մենք շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի զարգացում։

Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նույնպես կնպաստի դրան։

Այնպես որ, ես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ: Բարի գալուստ»:

Նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է.

«Երկար ժամանակ առաջ եմ եղել Սանկտ Պետերբուրգում։ Խորհրդային Միության տարիներին շատ էի այցելում, դա 1980-ական թվականներից մինչև 1992 թվականն էր։ Սա առիթ է տեսնելու, թե ինչպես է փոխվել քաղաքը և կարող եմ գնահատական տալ որպես Երևանի նախկին քաղաքապետ և նշել, որ իսկապես քաղաքը շատ լավ տեսք ունի, այսքան մաքուր, այսքան գեղեցիկ է։

Ինչ վերաբերում է Պետերբուրգյան համաժողովին, ես առաջին անգամն եմ մասնակցում, սակայն որպես տնտեսագետ միշտ հետևել եմ և բարձր եմ գնահատել այն, քանի որ տնտեսագիտական առումով շատ հետաքրքիր և կարևոր քննարկումներ են ծավալվում։ Շնորհակալություն հրավերի համար։

Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում են ոչ միայն անձամբ իմ կողմից, այլև գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է։ Շատ կարևոր էր, որ պատերազմը դադարեցվեց։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն։

Ավելորդ եմ համարում նշել մեր պատմական բարեկամության մասին, քանի որ երբ հարաբերությունները եղբայրական են, կարիք չկա ասելու՝ դու լավ եղբայր ես կամ դու վատ եղբայր ես։ Եղբայրական հարաբերությունները այդպիսին են, էությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին, դա ամեն ինչ է, դա վստահություն է, անկեղծություն է, համատեղ ծրագրեր և համատեղ գործողություններ են, որոնք պետք է շարունակվեն իրագործվել։ Դա իմ դիրքորոշումն է որպես քաղաքացու, որպես անհատի և որպես նախագահի այդ մոտեցումն ինձ, անշուշտ, օգնում է։

Համոզված եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան հետագայում ևս, և մենք պետք է աջակցենք դրան»։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ռուսական օրակարգային հարցերի լայն շրջանակի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը․ Փաշինյան

14:40 16.07.2025

Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում վստահեցրել է, որ Երևանի ու Բաքվի միջև հաղորդակցություններում միշտ շոշափվում է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ «Չկա որևէ խոսակցություն, որ այդ հարցին անդրադարձ չլինի, պարզապես չկա»,-նշել է Փաշինյանը։ ...

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը

14:31 16.07.2025

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոն շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների «Անհայտ նպատակակետ» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված են 28 սև-սպիտակ բնապատկերներ, որոնք արվեստագետը ստեղծել է տարիների ընթացքում՝ ֆիլմերի նկարահանման վայրեր փնտրելիս։ Վերնագրերից ու տարեթվերից զերծ՝ այս լուսանկարներում պատկերված են ճանապարհներ, որոնց շուրջ տարածվող բնական միջավայրը և մարդկային հետքերը վերածվում են […] ...

Սևիկյանը առաջին գոլն է խփել «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո

14:23 16.07.2025

Սևիկյանը առաջին գոլն է խփել «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո

«Ֆերենցվարոշն» Ավստրիայի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է գերմանական «Կառլսրուեին»։ Հունգարիայի չեմպիոնի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել, իսկ 82-րդ րոպեին խփել է հաղթական գոլը։ Սևիկյանի համար այս գոլն առաջինն էր «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո։ 2024/25 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել […] ...

Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են ԱՄՆ-ից․ Փաշինյան

14:16 16.07.2025

Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են ԱՄՆ-ից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հաստատեց, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են ԱՄՆ-ից։ «Միացյալ Նահանգներից, այո, առաջարկներ ստացել ենք»։ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանը բարեկամ երկրներից տարբեր առաջարկներ ստացել և ստանում է, և այդ առաջարկների մասին հանրությունը ուղիղ կամ անուղղակի այսպես, թե այնպես իմանում է։ «Ցանկացած հարց քննարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային […] ...

Կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

14:05 16.07.2025

Կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Քննարկվել են տարբեր գերատեսչությունների աշխատանքային ներգրավվածությանը, ծրագրի ընթացքին և հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են ՀՀ վարչապետի աշխատակազմի, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, Քաղաքաշինության և […] ...

Նախաստորագրման գաղափարը ևս օրակարգում է․ վարչապետը՝ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի մասին

13:58 16.07.2025

Նախաստորագրման գաղափարը ևս օրակարգում է․ վարչապետը՝ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ ընթացող քննարկումներում կա նաև համաձայնեցված համաձայնագրի նախաստորագրման գաղափարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման տարբերակը։ «Այո, կա նաև այդպիսի գաղափար։ Ի՞նչ է տեղի ունեցել․ տեղի է ունեցել խաղաղության և միջպետական […] ...

BACK_TO_TOP