19:40 19.06.2022
Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում հազարավոր քաղաքացիներ միացել են գների բարձրացման դեմ բողոքի ակցիային, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Ակցիայի կազմակերպիչը «Շոր» ընդդիմադիր կուսակցությունն է, որի ներկայացուցիչները մայիսից հակակառավարական ցույցեր են անցկացնում Քիշնևում և մի շարք բնակավայրերում։
Քիշնևում ակցիային մասնակցել են բանվորներ, ուսուցիչներ, բժիշկներ, թոշակառուներ և երկրի այլ բնակիչներ։ Շատերը Մոլդովայի մայրաքաղաք են եկել շրջաններից։
«Մարդիկ այլևս չեն կարողանում վճարել գազի վարձը, էլեկտրաէներգիան թանկացել է, վառելիքն այնքան է թանկացել, որ խելագարվել կարելի է, մարդիկ այլևս չեն կարող իրենց մեքենաները լցնել», – ասել է «Շոր» կուսակցության փոխնախագահ Մարինա Տաուբերը:
Քաղաքական գործիչը նաև ասել է, որ առավոտյան ոստիկանությունը կազմակերպիչներին խանգարել է տարածքը նախապատրաստել ակցիայի՝ բեմ և հատուկ տեխնիկա տեղադրել։
«Իշխանությունները վախենում են բողոքի ցույցերից, ուստի ընդդիմության համար տարբեր խոչընդոտներ են ստեղծում»,- ասել է նա։
Մոլդովան աննախադեպ թանկացման է բախվել գարնան վերջին։ Ազգային վիճակագրական բյուրոն հայտարարել է, որ մայիսին միջին տարեկան գնաճը կազմել է 29,05%։ Պարենային ապրանքների գներն աճել են 32,5%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 21,45%-ով, բնակչությանը մատուցվող ծառայություններինը՝ 35,27%-ով։
Երկրում տնտեսական ճգնաժամի համար ընդդիմությունը մեղադրել է կառավարությանը և իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությանը։ Քիշնևում և մի շարք բնակավայրերում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում, ակցիայի մասնակիցները բողոքում թանկացումներից և իշխանությունների անգործությունից։
19:33 23.05.2025
Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնասՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենն անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի […] ...
19:28 23.05.2025
Ջերմային ալիքները սկսվում են ավելի վաղ խոշոր քաղաքներումՆանկինի տեղեկատվական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի (Չինաստան) գիտնականների նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ուրբանիզացված տարածքներում՝ խոշոր քաղաքներում, ավելի հաճախակի են դիտվում ջերմային ալիքներ։ Այնուամենայնիվ, խոշոր քաղաքների ազդեցությունը ջերմային ալիքների ավելի վաղ առաջացման վրա դեռ մնում է անհասկանալի։ Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը համեմատում է ջերմային ալիքների դեպքերը ամռան սեզոնին աշխարհի 722 քաղաքային և գյուղական բնակավայրերում՝ հիմնվելով […] ...
19:22 23.05.2025
Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններումՀաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում սպասվում է մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
19:19 23.05.2025
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարըՄայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման: ...
19:18 23.05.2025
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել էՀարկ վճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 783 547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 128-ով կամ 4.8%-ով: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ ...
19:14 23.05.2025
Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվելԵրևանի պարեկները մայիսի 21-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու: 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ […] ...