Բացահայտվել է ամուսնու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+23.09 oC

Բացահայտվել է ամուսնու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը

14:29 20.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է ամուսնու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Երևան քաղաքի 49-ամյա բնակչուհու՝ «աջ ենթաանրակային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 17-ին՝ ժամը 09:00-ին:

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժած կնոջ նախկին ամուսինն է` Արարատի մարզի 50-ամյա բնակիչ:

Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ հունիսի 17-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, վերջինս, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մոտեցել է նախկին կնոջը, վիճաբանել կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում սպանության սպառնալիքներ հնչեցնելով, նախապես իր հետ վերցրած դանակով, հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով կտրած-ծակած թափանցող վերքերի ձևով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել՝ կնոջ ծանոթի միջամտության շնորհիվ, և հանցագործության գործիք հանդիսացող դանակը թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում

23:59 15.07.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներում

23:52 15.07.2025

Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներում

Հուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբում

23:47 15.07.2025

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբում

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...

Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ

23:44 15.07.2025

Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

23:41 15.07.2025

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

23:34 15.07.2025

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

Երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...

BACK_TO_TOP