10:43 22.06.2022
Ս.թ. հունիսի 16-17-ին Բիշքեկում` Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայում, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ անցկացվեց Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների գիտնականների չորրորդ համաժողովը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Էդիլ Բայսալովը: Ելույթներով հանդես եկան Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Մուրատ Ջումատաևը, ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, քաղաքական և սոցիալական հիմնախնդիրների վարչության խորհրդական Վալերի Կլիմենկոն, գիտնականներ ԱՊՀ երկրներից:
Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Մուրատ Ջումատաևի՝ ՀՀ ԳԱԱ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ փոխանցվեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի` Հայաստան այցելելու հրավերը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Գևորգ Վարդանյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ միջազգային համագործակցությունների նպատակն է գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացումը, գիտություն-կրթություն-արտադրություն կապի ամրապնդումը և միջազգային կապերի ընդլայնումը:
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը հանդես եկավ «Մետաքսի ճանապարհի երկրները և բնակավայրերը հայկական սկզբնաղբյուրներում» թեմայով զեկուցմամբ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստորագրել համագործակցության հուշագիր Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Չինգիզ Այթմատովի անվան լեզվի և գրականության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև: Կարևորվեցին երկու ժողովուրդների էպոսները, աշուղական գրականությունը և Չինգիզ Այթմատովի ստեղծագործությունները համեմատական գրականագիտության տեսանկյունից ուսումնասիրելը:
Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության, ազգագրության և ազգաբանության ինստիտուտի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կնքել համագործակցության հուշագիր, որի նպատակն է Մետաքսի ճանապարհի Միջին Ասիայի բնակավայրերի մասին հայկական սկզբնաղբյուրներում եղած տեղեկությունների բնագրերի հրատարակումը:
Համաժողովի շրջանակում անցկացվեց ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների կլոր-սեղան քննարկումը՝ «Երիտասարդությունը և գիտությունը. հիմնախնդիրները և հեռանկարները» թեմայով: Որոշվեց 2023 թ-ին անցկացնել ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների համաժողով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի 300-ամյակի հանդիսությունների շրջանակներում:
Անցկացվեց ԱՊՀ երկրների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհրդի 10-րդ նիստը, որի ժամանակ խորհրդի նախագահ 2023 թ-ի համար ընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, համանախագահ ընտրվեց Ղրղզստանի ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Մուրատ Ջումատաևը: Խորհրդի քարտուղարության ղեկավար ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, տեղակալ ընտրվեց ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, քաղաքական և սոցիալական հիմնախնդիրների վարչության խորհրդական Վալերի Կլիմենկոն:
ԱՊՀ երկրների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2023 թ-ին, Երևանում:
21:49 15.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։ Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար […] ...
21:35 15.07.2025
Ներքին գործերի նախարարը կգործուղվի ՎրաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վրաստան գործուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 21-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...
21:17 15.07.2025
Շմիգալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԶելենսկիինՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում է ներկարացրել: Այս մասին պաշտոնյան հայտնել է Telegram-ում: «Շնորհակալություն մեր պաշտպաններին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ովքեր պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի համար անխոնջ աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», – գրել է Շմիգալը Telegram-ում և գրառմանը կցել իր հրաժարականի […] ...
21:00 15.07.2025
ԵՄ-ն կարող է օգոստոսի վերջին չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմըԵՄ-ն կարող է քննարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերացման հարցը օգոստոսի վերջին, եթե Թբիլիսին չկարողանա իր քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ պահանջներին, երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ «Մինչ օրս մենք պահպանել ենք այն դիրքորոշումը, որ չենք ցանկանում վնասել վրացիներին՝ զրկելով նրանց անվիզա ռեժիմից, ինչը մեծ ազդեցություն է ունենում նրանց վրա։ […] ...
20:50 15.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Արեշ […] ...