10:41 22.06.2022
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում, տեղեկացնում է ԱԺ կայքը։
«Պարո՛ն նախագահ, անցած տասնամյակների ընթացքում մեր կազմակերպությունը ձգտել է հետամուտ լինել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են փոքրամասնությունների իրավունքները, գենդերային հավասարությունը, բազմազանությունը և ժողովրդավարական պետականության համար այլ կարևոր խնդիրներ:
Բայց և մեզ չհաջողվեց անդրադառնալ ժողովրդավարական խաղաղության առավել հիմնարար հարցերին, այն է՝ կյանքի իրավունքի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը:
Ինձ թվում է՝ մենք սկսել ենք մարդկային ճակատագրին վերաբերվել բավականին ընտրողաբար և շատ հաճախ՝ աշխարհաքաղաքական համատեքստում: Այս վեհաժողովում որոշ քննարկումներ ցույց են տալիս՝ մենք թույլ ենք տվել, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ որոշ եվրոպացիների տառապանքն ավելի կարևոր համարվի, քան մյուս եվրոպացիներինը, որ որոշ եվրոպացի ժողովուրդների ինքնորոշման իրավունքն անվերապահ լինի, իսկ մյուսներինը՝ միայն դեկլարատիվ:
Մեծ ջանքեր ենք գործադրել անդամ երկրներում մահապատիժը վերացնելու համար, սակայն աչք ենք փակում այն հանգամանքի վրա, թե բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունն ինչպես է նոր մահաբեր սպառազինություն ստեղծում և ազատ վաճառում շուկայում: Երբևէ չեմ լսել, որ որևէ հետաքննություն կամ փաստահավաք առաքելություններ բացահայտեն, թե ինչպես են որոշ անդամ պետություններ օգտագործում արգելված զինատեսակներ, ինչպիսիք են, օրինակ՝ սպիտակ ֆոսֆորային ռումբերը: Անդամ որոշ երկրներ ցույց են տվել, որ ուժի և փողի կիրառմամբ կարելի է լուծել որոշ հարցեր՝ անտեսելով հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
Պարո՛ն նախագահ, մեր կազմակերպության համար տարօրինակ ավանդույթ է դարձել որոշ հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների քննարկումից խուսափելը՝ բացատրելով, որ Եվրոպայի խորհուրդը չի զբաղվում անվտանգության հարցերով: Սա շատ անընդունելի դիրքորոշում է, որը, ըստ էության, խրախուսում է նոր խախտումներ: Որտե՞ղ և ինչպե՞ս է որոշվում, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը դուրս է Եվրոպայի խորհրդի շահերից, որ մեր կազմակերպության որևէ անդամի կողմից հազարավոր անմեղ մարդկանց սպանող ցանկացած ռազմական ագրեսիա մեր մանդատի սահմաններում չէ:
Ես փորձում եմ, բայց չեմ կարողանում հասկանալ, թե Եվրախորհրդարանն ինչպես կարող է խոսել արժեքների և մարդու իրավունքների լեզվով՝ ընդունելով համապատասխան լեզուն և բանաձևեր, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, մինչդեռ Եվրոպայի խորհուրդը և նրա մարմինները՝ ներառյալ այս վեհաժողովը, թաքնվում են «քաղաքական կոռեկտության» հետևում և չեն կարողանում իրերն իրենց անուններով կոչել:
Պարո’ն նախագահ, այս բոլոր խնդիրները բարձրաձայնում եմ միայն մեկ նպատակով՝ նպաստելու մեր կազմակերպության զարգացմանը և այն ավելի հարմարեցնելու մեր փոթորկված աշխարհին: Կարծում եմ՝ հարգանքի, վստահության և երկխոսության միջավայրի վերահաստատմամբ է, որ կարող ենք մեր կազմակերպությունը դարձնել միջազգային համագործակցության և ազատ աշխարհի արժեքների պաշտպանության համապատասխան ֆորում»,- եզրափակել է Արմեն Գևորգյանը:
23:59 15.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
23:52 15.07.2025
Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներումՀուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...
23:47 15.07.2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբումՀայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...
23:44 15.07.2025
Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակՀուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...
23:41 15.07.2025
Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...
23:34 15.07.2025
Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համարԵրեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...