15:23 22.06.2022
Ստամբուլի փողոցներում այս օրերին լրտեսական պատերազմներ են տեղի ունենում Իսրայելի ու Իրանի միջև։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Mossad-ի հատուկ ջոկատայինները Ստամբուլի Բեյօղլու թաղամասից առևանգել են իսրայելցի մի խումբ զբոսաշրջիկների և զրահապատ միկրոավտոբուսով տեղափոխվել ուղիղ դեպի օդանավակայան։
MOSSAD – Իսրայելի հետախուզական ծառայություն
Թեմային անդրադարձած թուրքական Milliyet թերթը գրում է, որ իսրայելական մամուլի պարզաբանմամբ, եթե Mossad-ը չառևանգեր իսրայելցի այդ զբոսաշրջիկներին, ապա նրանք գնալու էին հյուրանոց, որտեղ ընկնելու էին իրենց դարանակալած իրանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ձեռքը։
«Այն պահին, երբ պարզվեց, որ Ստամբուլ եկած իրանցի գործակալները պատրաստվում են առևանգել և սպանել Իսրայելի քաղաքացիներին, սկսվեց լրտեսների պատերազմ, որը բնավ նման չէր Ջեյմս Բոնդի ֆիլմերին»,- գրում է Milliyet-ը։
Նշվում է, որ այժմ շուրջ 2000 իսրայելցի տուրիստներ դեռ գտնվում են Ստամբուլում ու նրանց հրահանգվել է չլքել հյուրանոցի համարները։ Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Անկարան Թեհրանին վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով իր տարածքներում հատուկ օպերացիաներ չիրականացնել։
Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ վերջին մեկ ամսում հաջորդաբար սպանվեցին ռազմական և գիտական նշանակալի կշիռ իրանցիներ։ Օրինակ՝ Իրանի հեղափոխական գվարդիայի բարձրաստիճան սպա Հասսան Սիադ Խոդայի առեղծվածային սպանությունից հետո թունավորվեց ավիացիոն փորձագետ, գիտությունների դոկտոր Այուբ Էնթեզարին։ Նույն օրը սպանվեց միջուկային ֆիզիկոս Քամրան Մալապուրը, որն աշխատում էր ատոմային ռեակտորի վրա Նաթանզի միջուկային օբյեկտում։ Իսկ հեղափոխական գվարդիայի գնդապետ Ալի Իսմայիլզադեն էլ հանկարծ ընկավ իր տան տանիքից և մահացավ։
Վերևից ձախից 1-ինը՝ Հասսան Սիադ Խոդա / ձախից 2-րդը՝ Քամրան Մալապուր
Ներքևից ձախից 1-ինը՝ Այուբ Էնթեզարի / ձախից 2-րդը՝ Ալի Իսմայիլզադե
Սաուդյան Արաբիայի աջակցությամբ գործող, իրանի իշխանություններին ընդդիմադիր աղբյուրները հայտնում են, Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար Հուսեյն Թայեբը, ի պատասխան վերոհիշյալ անձանց սպանությունների, թիրախավորել է Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին:
Ամեն դեպքում պաշտոնական Թեհրանը միայն մեկ անգամ է արձագանքել բոլոր այս պնդումներին՝ ասելով, որ իրենք մտադիր չեն իրենց վրեժը լուծել Իսրայելից բացի մեկ այլ երկրի տարածքում։
21:49 15.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։ Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար […] ...
21:35 15.07.2025
Ներքին գործերի նախարարը կգործուղվի ՎրաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վրաստան գործուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 21-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...
21:17 15.07.2025
Շմիգալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԶելենսկիինՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում է ներկարացրել: Այս մասին պաշտոնյան հայտնել է Telegram-ում: «Շնորհակալություն մեր պաշտպաններին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ովքեր պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի համար անխոնջ աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», – գրել է Շմիգալը Telegram-ում և գրառմանը կցել իր հրաժարականի […] ...
21:00 15.07.2025
ԵՄ-ն կարող է օգոստոսի վերջին չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմըԵՄ-ն կարող է քննարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերացման հարցը օգոստոսի վերջին, եթե Թբիլիսին չկարողանա իր քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ պահանջներին, երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ «Մինչ օրս մենք պահպանել ենք այն դիրքորոշումը, որ չենք ցանկանում վնասել վրացիներին՝ զրկելով նրանց անվիզա ռեժիմից, ինչը մեծ ազդեցություն է ունենում նրանց վրա։ […] ...
20:50 15.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Արեշ […] ...