Մեկնարկել է Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի 26-րդ և Կողմերի 3-րդ արտահերթ նստաշրջանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+34.09 oC

Մեկնարկել է Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի 26-րդ և Կողմերի 3-րդ արտահերթ նստաշրջանը

22:50 22.06.2022

Մեկնարկել է Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի 26-րդ և Կողմերի 3-րդ արտահերթ նստաշրջանը։
Քննարկվել են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության հարցերը, մասնավորապես էկոպիտակավորման, շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող արտադրությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության և տվյալների թվայնացման հարցերը, ներկայացվել է լավագույն փորձը։
Կարևորվել է Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների խթանումը պլաստիկով աղտոտվածության վերաբերյալ իրավական պարտավորեցնող միջազգային որոշումների կայացման գործում:
Այնուհետ քննարկվել է Օրհուսի կոնվենցիայի Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) վերաբերյալ լրացման վավերացման հարցը։ Նախագահողը կոչ է արել այն կողմերին, որոնց ձայնը կարևոր է լրացումն ուժի մեջ մտնելու համար, ներկայացնել, թե ինչ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ իրենց երկրում։
Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Մարի Չաքրյանը ներկայացրել է, որ Հայաստանում իրականացվում են համապատասխան գործընթացներ վավերացման համար անհրաժեշտ իրավական հիմք ստեղծելու ուղղությամբ։
Նա մասնավորապես նշել է, որ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ։ Այն ընդունելու դեպքում առավելագույնս կսահմանափակվի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը
Հայաստանի ողջ տարածքում: Ներկայացրել է նաև Կենսաբազմազանության կոնվենցիայի Կարթագենյան արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակում Բնապահպանական ԾԻԳ-ի իրականացված դասընթացների մասին, որոնց ընթացքում ոլորտի դերակատարների ներկայացուցիչները տեղեկացել են ԳՁՕ-ների վերաբերյալ տեղեկատվական հարթակի գործարկման մասին։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության պետը Աստանայում ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները

16:57 15.07.2025

ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության պետը Աստանայում ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները

Հուլիսի 9-ից 12-ը Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների քաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ Աղվան Գրիգորյանը։ Խորհրդակցությունը վարում էր Աստանա քաղաքի ոստիկանության դեպարտամենտի պետ Մարատ Տուլեբաևը։ Քննարկման առարկա են դարձել կազմակերպված հանցավորության […] ...

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վերին Արտաշատում

16:44 15.07.2025

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վերին Արտաշատում

Հուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում հայտնաբերել և ձերբակալել են 46-ամյա տղամարդու։ Նա հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն

16:30 15.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն: Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից, այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է […] ...

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:20 15.07.2025

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի […] ...

Որպես անհետ կորած որոնվող 76-ամյա տղամարդը հայտնաբերվել է

16:09 15.07.2025

Որպես անհետ կորած որոնվող 76-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հուլիսի 1-ին հաղորդվել էր 1949 թվականին ծնված Ռազմիկ Գասպարյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հուլիսի 2-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է հարազատներին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան

16:00 15.07.2025

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան: Նա կփոխարինի Ջոն Գալագերին: Քոուլն իր լիազորությունների կատարմանը կանցնի 2025 թվականի սեպտեմբերին: Նախկինում Քոուլն աշխատել է Թբիլիսիում, Դոհայում, Թեհրանում: ...

BACK_TO_TOP