15:13 23.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է Netcracker Technology ընկերության փոխնախագահ և համասեփականատեր Մայքլ Ֆայնբերգին:
Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «BostonGene- Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Սարգիս Գևորգյանը:
Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրին՝ հույս հայտնելով, որ հանդիպման արդյունքում փոխշահավետ ու արդյունավետ համագործակցություն կծավալվի բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող Netcracker Technology, «BostonGene-Հայաստան» ընկերությունների և հայաստանյան բուհերի միջև:
«Ուրախ ենք, որ նախատեսվում են ներդրումային ծրագրեր և փոխգործակցություն կրթական ոլորտի հետ: Հնարավորինս կաջակցենք, որպեսզի նախագծերը հաջողությամբ իրագործվեն»,- նշել է նախարարը:
Մայքլ Ֆայնբերգն ասել է, որ առաջին անգամ է Երևանում, սակայն արդեն իսկ տպավորված է. «Հայաստանը փոքր պետություն է, որի զարգացման հիմնական հենքը մարդկային ռեսուրսն ու մտավոր ներուժն են: Մենք տեղյակ ենք, որ հայ երիտասարդները շատ խելացի և տաղանդավոր են, ուստի ցանկություն ունենք համագործակցելու և կրթական ծրագրեր իրականացնելու գիտակրթական կենտրոնների հետ»:
Նշենք, որ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գործող Netcracker Technology ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի 56 երկրներում: Ընկերությունը Հայաստանում նախատեսում է հիմնել հետազոտության և զարգացման ընկերություն: BostonGene-ը գործում է կենսաբժշկական համակարգչային ծրագրերի (software) ստեղծման բնագավառում: Ընկերությունն իրականացնում է ուռուցքների և ուռուցքային միկրոմիջավայրերի համապարփակ ինտեգրված գենոմային (WES) և տրանսկրիպտոմիկ (RNA-seq) թեստավորում, որը բժիշկներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկություն անհատական բուժման ծրագիր մշակելու համար:
Ընկերությունն արդեն Հայաստանում է և նախատեսում է նաև վերապատրաստման ծրագրեր իրականացնել հայկական բուհերի հետ:
«Մենք հետաքրքրված են բժշկություն, կենսաբանություն և ինֆորմատիկա ոլորտների մասնագետներ պատրաստող բուհերի հետ համագործակցությամբ: Մեր ընկերության հետ արդեն իսկ կապ են հաստատել Եվրոպայում և Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդ մասնագետները, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան և համալրել մեր շարքերը»,- ասել է Մայքլ Ֆայնբերգը:
Վահրամ Դումանյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը և աջակցել ընկերությանը հայաստանյան բուհերի հետ կապ հաստատելու ու արդյունավետ համագործակցություն ծավալելու գործում՝ հավելելով, որ ոլորտը բավականին հետաքրքիր է, և Հայաստանը մեծ ներուժ ունի առաջընթաց ու զարգացում ապահովելու համար:
16:57 15.07.2025
ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության պետը Աստանայում ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներըՀուլիսի 9-ից 12-ը Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների քաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ Աղվան Գրիգորյանը։ Խորհրդակցությունը վարում էր Աստանա քաղաքի ոստիկանության դեպարտամենտի պետ Մարատ Տուլեբաևը։ Քննարկման առարկա են դարձել կազմակերպված հանցավորության […] ...
16:44 15.07.2025
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վերին ԱրտաշատումՀուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում հայտնաբերել և ձերբակալել են 46-ամյա տղամարդու։ Նա հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:20 15.07.2025
Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի […] ...
16:09 15.07.2025
Որպես անհետ կորած որոնվող 76-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀուլիսի 1-ին հաղորդվել էր 1949 թվականին ծնված Ռազմիկ Գասպարյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հուլիսի 2-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է հարազատներին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:00 15.07.2025
Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանԱլեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան: Նա կփոխարինի Ջոն Գալագերին: Քոուլն իր լիազորությունների կատարմանը կանցնի 2025 թվականի սեպտեմբերին: Նախկինում Քոուլն աշխատել է Թբիլիսիում, Դոհայում, Թեհրանում: ...
15:41 15.07.2025
Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակովԵրևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով. ▫️տրանսպորտային քարտ ▫️անհպում բանկային քարտ (բացի ՎՏԲ-ից) ▫️բջջային հավելված ...