ԱՄՆ ՄԶԳ-ը 120 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+37.09 oC

ԱՄՆ ՄԶԳ-ը 120 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին

15:31 23.06.2022

Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Հիմնավորման համաձայն՝ դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում: ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը նպատակներին հասնելու համար կազմում է 120,000,000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը նպատակների միջև հետևյալ կերպ՝ 68,565,000 ԱՄՆ դոլար ժողովրդավարության խթանման համար, 51,435,000 ԱՄՆ դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար: Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ այս փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ժողովրդավարության խթանման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն կտրամադրի ՀՀ կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության, պետական կառավարման համակարգի և պետական ինքնակառավարման բարեփոխումների համար: «Փաստաթղթով սահմանված գործողությունները միտված են լինելու մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական հաշվետվողականության ինստիտուտների հզորացմանը, ընտրական և քաղաքական գործընթացներում բարեվարքության պահպանմանը, երկրում արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունների ամրապնդմանը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է համաձայնագրի ստորագրումը և նշել. «120 մլն դոլարի ներդրում է իրականացվելու ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական անվտանգության և ինստիտուցիոնալ զարգացման բնագավառում: Իհարկե, ժողովրդավարության զարգացման առումով ներառում է նաև ընտրական իրավունքի և ընտրական համակարգի բարելավումը»:

Կառավարության ղեկավարն այս համատեքստում անդրադարձել է ընտրական գործընթացի բարեփոխումներին. «Մենք թվային բարեփոխումների շատ կարևոր մի փուլում ենք և քաղաքական առումով պետք է խնդիր դնենք: Դա հետևյալն է, որ ընտրական գործընթացն ի վերջո պետք է տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով՝ անձը հաստատող, և դա պետք է լինի նույնականացման քարտը: Սա շատ կարևոր է, և ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա: Հիմա մենք մի քանի փաստաթուղթ ունենք ընտրական՝ նույնականացման քարտ, անձնագիր, կենսաչափական անձնագիր: Ընդ որում, պետք է ընտրական տեղամասում քարտը կարդացող սարքեր էլ ունենանք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վերին Արտաշատում

16:44 15.07.2025

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վերին Արտաշատում

Հուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում հայտնաբերել և ձերբակալել են 46-ամյա տղամարդու։ Նա հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն

16:30 15.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն: Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից, այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է […] ...

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:20 15.07.2025

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի […] ...

Որպես անհետ կորած որոնվող 76-ամյա տղամարդը հայտնաբերվել է

16:09 15.07.2025

Որպես անհետ կորած որոնվող 76-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հուլիսի 1-ին հաղորդվել էր 1949 թվականին ծնված Ռազմիկ Գասպարյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հուլիսի 2-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է հարազատներին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան

16:00 15.07.2025

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան: Նա կփոխարինի Ջոն Գալագերին: Քոուլն իր լիազորությունների կատարմանը կանցնի 2025 թվականի սեպտեմբերին: Նախկինում Քոուլն աշխատել է Թբիլիսիում, Դոհայում, Թեհրանում: ...

Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով

15:41 15.07.2025

Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով

Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով. ▫️տրանսպորտային քարտ ▫️անհպում բանկային քարտ (բացի ՎՏԲ-ից) ▫️բջջային հավելված   ...

BACK_TO_TOP