15:33 23.06.2022
Գործադիրը հաստատել է Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը:
Ըստ հիմնավորման՝ կառավարությունը պետք է հաստատի «Գնումների մասին» օրենքի համապատասխան հոդվածի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը, որը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային և թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման վերաբերյալ: Մասնավորապես նախատեսվում է, որ ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հետ կապված շինարարական աշխատանքների, դրանց ձեռք բերման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացները, ներառյալ նախաորակավորման ընթացակարգերը կազմակերպվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Նախատեսվում է նաև, որ շենքերի և շինությունների հետ կապված շինարարական աշխատանքների, դրանց ձեռք բերման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացները, ներառյալ նախաորակավորման ընթացակարգերը կազմակերպվում են Քաղաքաշինության կոմիտեի կողմից: Նշված կարգի համաձայն պատվիրատուները կազմակերպում են նախաորակավորման գործընթաց, որի համար անհրաժեշտ որակավորման չափանիշները սահմանվում են սույն կարգով: Նշված գործընթացի արդյունքում հաստատվում են նախաորակավորված մասնակիցների ցուցակները: Իսկ կարիքի առաջացման դեպքում պատվիրատուները հրավեր են ուղարկում այդ ցուցակում ներառված մասնակիցներին, որոնք կարող են հրաժարվել հայտ ներկայացնելուց:
Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ցուցակում կարող են ներառվել այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն որոշմամբ սահմանված չափանիշները: Մասնավորապես՝ կազմակերպությունը պետք է նորաստեղծ չլինի, պետք է ունենա առնվազն 5 տարվա ընթացքում գոնե 3 պայմանագիր, որը պատշաճ կատարել է: Օրինակ՝ ճանապարհների դեպքում պահանջվելու է, որ այդ կազմակերպության 3 պայմանագրերի հանրագումարային արժեքը պակաս չլինի 3 մլրդ դրամից:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախատեսվող փոփոխությունները ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում:
«Մենք այս մեխանիզմը ստեղծում ենք, որպեսզի ունենանք գործընկեր ընկերությունների ցանկ, որոնց հետ արագ կկարողանանք աշխատել»:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ կոմիտեն նույնպես ակտիվ մասնակցել է նախագծի մշակման աշխատանքներին.
«Կուզենայի նշել, որ գործող կարգերով տնտեսվարողների ընտրության պարագայում ռիսկերը հիմնականում ընկնում են պատվիրատուի վրա, իսկ այս պարագայում, ունենալով նախաորակավորված կազմակերպությունների ցանկը, մենք կկարողանանք զգալի նվազեցնել այդ ռիսկերը»:
16:30 15.07.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոնՇիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն: Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից, այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է […] ...
16:20 15.07.2025
Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի […] ...
16:09 15.07.2025
Որպես անհետ կորած որոնվող 76-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀուլիսի 1-ին հաղորդվել էր 1949 թվականին ծնված Ռազմիկ Գասպարյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հուլիսի 2-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է հարազատներին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:00 15.07.2025
Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանԱլեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան: Նա կփոխարինի Ջոն Գալագերին: Քոուլն իր լիազորությունների կատարմանը կանցնի 2025 թվականի սեպտեմբերին: Նախկինում Քոուլն աշխատել է Թբիլիսիում, Դոհայում, Թեհրանում: ...
15:41 15.07.2025
Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակովԵրևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով. ▫️տրանսպորտային քարտ ▫️անհպում բանկային քարտ (բացի ՎՏԲ-ից) ▫️բջջային հավելված ...
15:25 15.07.2025
Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնում է, որ Նոր Զելանդիայի հյուսիսային ափերի մոտ տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 9:54-ին՝ Օքլենդ խոշոր քաղաքից մոտ հազար կիլոմետր հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է 11,800 մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...