Արագածոտնի մարզպետարանը գույքագրում է մարզի հեռավոր գյուղերի կրթօջախների խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

Արագածոտնի մարզպետարանը գույքագրում է մարզի հեռավոր գյուղերի կրթօջախների խնդիրները

19:07 23.06.2022

Արդեն մի քանի ամիս է՝ գույքագրվում են տարբեր համայնքների կրթօջախների շենքային պայմաններին վերաբերող խնդիրները, որոնք, մարզպետի համապատասխան որոշումներով, լուծում կստանան ըստ առաջնահերթության։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։

Մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի հետ այսօր եղել է մարզի հեռավոր գյուղերի՝ Ռյա Թազայի, Վարդաբլուրի, Նորաշենի, Գեղադիրի, Ծաղկահովիտի, Կանյաշիրի դպրոցներում՝ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։ Մարզպետարանի ներկայացուցիչները տնօրենության հետ քննարկել են մի շարք հարցեր՝ առաջիկայում դրանց լուծում տալու խոստումով։

Նախորդիվ աշխատանքային խումբը գույքագրել է Աշտարակի, Թալինի դպրոցների խնդիրները, մեկնարկել է Ծաղկահովիտի, Ապարանի և Ալագյազի դպրոցների խնդիրների արձանագրման գործընթացը։ Այցերը շարունակական են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը

13:22 23.05.2025

«Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը, հայտնում է As-ը։ Բրազիլացին «Սևիլիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրի խաղում վնասվածք է ստացել և փոխարինվել։ 18-ամյա ֆուտբոլիստը մայիսի 21-ի մարզումն անավարտ է թողել ցավերի պատճառով։ Նա բուժզննում է անցել, որը հաստատել է աջ ոտքի ծնկատակի ջլի վնասվածքը։ Երիտասարդ խաղացողի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 2 […] ...

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

13:11 23.05.2025

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացման տեսանկյունից: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է ինչպես […] ...

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

13:00 23.05.2025

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին: […] ...

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում

12:50 23.05.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում

Մայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

12:37 23.05.2025

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

12:27 23.05.2025

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

BACK_TO_TOP