20:33 24.06.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի և մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետերի:
Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովը, ուսումնասիրելով զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից անհրաժեշտ հիմնավորումներով և պարզաբանումներով ներկայացված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերում առկա փաստաթղթերը, ոլորտը համակարգող օրենսդրության շրջանակում ընդունել է համապատասխան որոշումներ: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։
12:27 23.05.2025
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբՄայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
12:20 23.05.2025
Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցիցԵրևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...
12:11 23.05.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքըՀունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...
11:50 23.05.2025
Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...
11:35 23.05.2025
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունըՊետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...