Կարմիր‭ ‬‬խաչի‭ ‬միջազգային‭ ‬կոմիտեի‭ ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզպետարանում քննարկել են սահմանամերձ բնակավայրերում նախատեսվող սոցիալ-տնտեսական ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+22.09 oC

Կարմիր‭ ‬‬խաչի‭ ‬միջազգային‭ ‬կոմիտեի‭ ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզպետարանում քննարկել են սահմանամերձ բնակավայրերում նախատեսվող սոցիալ-տնտեսական ծրագրերը

20:46 24.06.2022

Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետն‭ ընդունել է Կարմիր‭ ‬‬խաչի‭ ‬միջազգային‭ ‬կոմիտեի‭ ‬Իջևանի‭ ‬‬ենթապատվիրակության‭ ‬նախկին‭ ‬‬ղեկավար‭ Էլիան‭ ‬Շահվանին‬,‭ ‬ում պաշտոնավարման ժամկետն‭ ‬արդեն‭ ‬լրացել‭ ‬է,‭ ‬ենթապատվիրակության‭ ‬նորանշանակ ղեկավար‭ ‬Լաուրա‭ ‬Դի‭ ‬‬Ֆրանչեսկանտոնիոյին,‭ ‬տարածքային ներկայացուցիչ‭ ‬Ավետիք‭ ‬Փաշայանին‭, ‬տնտեսական‭ ‬անվտանգության մասնագետ Նինո Սաբաշվիլիին, Հայկական Կարմիր խաչի Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է‭ ‬Ղարաբաղյան‭ ‬հակամարտության‭ ‬հետևանքով Գեղարքունիքի‭ ‬մարզում‭ ‬տուժած‭ ‬սահմանամերձ‭ ‬բնակավայրերի անվտանգային‭ ‬և‭ ‬հումանիտար‭ ‬իրավիճակը՝‭ ‬հանգամանորեն անդրադառնալով նաև‭ ‬տեղի բնակիչների ‭սոցիալական վիճակին, բնակավայրում‭ ‬առկա‭ ‬խնդիրներին‭ ‬և‭ ‬պետական‭ ‬աջակցությամբ նախատեսվող‭ ‬ծրագրերին։ Հույս է հայտնել, ‬որ‭ ‬միջազգային կազմակերպությունները‭ ‬ևս‭ ‬‬իրենց‭ ‬նպաստը‭ ‬կունենան‭ ‬սահմանամերձ բնակավայրերում‭ ‬առկա‭ ‬խնդիրների‭ ‬բարելավմանը‭ ‬և բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանը։

Կարմիր խաչի ներկայացուցիչները խոսել են Գեղարքունիքի մարզում և հատկապես‭ ‬սահմանամերձ‭ ‬բնակավայրերում‭ ‬Կարմիր‭ ‬խաչի միջազգային‭ ‬կոմիտեի‭ ‬կողմից‭ ‬սոցիալ-տնտեսական,‭ ‬կրթության հասանելիության‭ ‬ապահովման,‭ առողջապահական‭ ‬ոլորտում իրականացվող‭ ‬ներդրումների,‭‭ ‬սանիտարահիգենիկ‭ ‬պայմանների բարելավման,‭ ‬բնակարանային‭ ‬պայմաններ‭ ‬բարեկարգման, ենթակառուցվածքների‭ ‬բարելավման‭ ‬և‭ ‬‬այլ‭ ‬ոլորտներին‭ ‬ուղղված ծրագրերի մասին, որոնց մի մասն արդեն իրականություն են դարձել։ Մարզի‭ ‬սահմանամերձ‭ ‬բնակավայրերում ‬բնակչության‭ ‬սոցիալական կարիքների‭ ‬բարելավման‭ ‬նպատակով‭ ‬Կարմիր‭ ‬խաչը ‬նախատեսել‭ ‬է իրականացնել մեղվաբուծության զարգացման և միկրոձեռնարկության աջակցության‭ ‬ծրագրեր՝‭ ‬շահառուներին‭ ‬տրամադրելով համապատասխան‭ գիտելիքներ‭ ‬և‭ ‬անհրաժեշտ‭ ‬սարքավորումներ՝ ծրագրի արդյունավետության բարձրացման համար։

‭Կազմակերպության‭ ‬կողմից‭ ‬ներկայացվող‭ ‬ծրագրերը‭ ‬մեծ‭ ‬կարևորություն‭ ‬և‬ նշանակություն‭ ‬ունեն‭ ‬Գեղարքունիքի‭ ‬մարզի‭ սահմանամերձ‭ ‬և հակամարտությունից տուժած բնակավայերի համար, և ես հույս ունեմ, որ մենք Կարմիր խաչի նոր ղեկավարի հետ ևս կշարունակենք‭ ‬նույն փոխգործակցությամբ‭ ‬աշխատել,‭ ‬‬որպեսզի‭ ‬հնարավորինս‭ ‬մեղմենք նշված բնակավայրերի տնտեսությունների սոցիալական ծանր վիճակը։ Կցանկանամ նաև, որ նման‭ ‬հանդիպումները հաճախակի լինեն, որպեսզի մենք‭ ‬կարողանանք‭ ‬համատեղել‭ ‬ՀՀ կառավարության աջակցությամբ‭ ‬և‭ ‬Կարմիր‭ ‬խաչի‭ ‬կողմից‭ ‬իրականացվող‭ ‬ծրագրերին ուղղված գաղափարները, տալով ավելի նպատակային և արդյունավետ լուծումներ,-նշել է Գեղարքունիքի մարզպետը։։ ‬

Կարմիր‭ ‬խաչի‭ ‬միջազգային‭ ‬կոմիտեի‭ ‬ներկայացուցիչները‭ ‬իրենց գոհունակությունն են‭ ‬հայտնել ՝‭ ‬ծրագրերի ընդունման‭ ‬և‭ ‬իրականացման‭ ‬հարցերում առավել‭ ‬հստակ‭ ‬ուղղորդելու համար։

Կարեն Սարգսյանը շնորհակալություն‭ է ‬հայտնել ‬Կարմիր‭ խաչի‭ ‬միջազգային կոմիտեի‭ ‬Իջևանի‭ ենթապատվիրակության‭ ‬նախկին‭ ‬ղեկավար‭ Էլիան‬ Շահվանին՝‭ ‬արդյունավետ‭ ‬և‭ ‬համագործակցված‭ ‬աշխատանքի‭ ‬համար, միաժամանակ‭ ‬վստահ լինելով,‭ ‬որ‭ ‬փոխհամագործակցությունը‭ ‬բարձր մակարդակով‭ ‬կընթանա‭ ‬նաև‭ ‬նոր‭ ‬‬ղեկավարի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP