Գեղարքունիքի մարզի ‬զորակոչային հանձնաժողովը հերթական նիստում քննարկել է ‬2022 թվականի ամառային ‭զորակոչի ընթացքին վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+23.09 oC

Գեղարքունիքի մարզի ‬զորակոչային հանձնաժողովը հերթական նիստում քննարկել է ‬2022 թվականի ամառային ‭զորակոչի ընթացքին վերաբերող հարցեր

19:16 25.06.2022

‬Գեղարքունիքի‭ ‬մարզպետարանում‭ ‬տեղի է‭ ‬ունեցել Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է‭ ‬Գեղարքունիքի‭ ‬մարզպետ,‭ ‬Գեղարքունիքի‭ ‬մարզի զորակոչային‭ հանձնաժողովի‭ ‬նախագահ‭ ‬Կարեն‭ ‬Սարգսյանը:‭ ‬

Նիստին մասնակցել են ‬Գեղարքունիքի‭ մարզի‭ ‬զորակոչային‭ ‬հանձնաժողովի անդամները:

Զորակոչային‭ ‬հանձնաժողովի‭ ‬նիստում‭ քննարկվել են ‬2022 թվականի ամառային ‭ ‬զորակոչի ընթացքի հետ կապված‭ ‬մի շարք ‭ ‬հարցեր,‭ ‬որոնք իրականացվում‭ ‬են‭ ‬ոստիկանություն-համայնքներ-բուժհաստատություններ-ՊՆ‭ ‬Զ‭ ‬և‭ ‬ԶՀԾ‭ ‬Գեղարքունիքի‭ ‬մարզային ստորաբաժանման‭ ‬միջև‭ ‬իրականացվող‭ ‬համագործակցության շրջանակներում:

Նիստի ընթացքում‭ ‬ուսումնասիրվել են  ‬ՀՀ‭ ‬ ‭ ‬ՊՆ‭ ‬Զ‭ ‬և‭ ‬ԶՀԾ‭ ‬Գեղարքունիքի մարզային‭ ‬ստորաբաժանման‭ ‬կողմից‭ ‬մարզային‭ ‬զորակոչային հանձնաժողովին‭ ‬ներկայացրած‭ ‬այն‭ ‬զինակոչիկների‭ ‬անձնական փաստաթղթերը,‭ ‬ովքեր‭ ‬սովորում‭ ‬են‭ ‬հանրակրթական‭ ‬ուսումնական հաստատություններում:‭ ‬Ուսումնասիրվել են ‬նաև‭ ‬օրենքով‭ ‬սահմանված կարգով‭ ‬այն‭ ‬զորակոչային‭ ‬տարիքի‭ ‬երիտասարդների‭ ‬փաստաթղթերը, որոնց եղբայրները վերջին տարիների ընթացքում զոհվել են Հայաստանի Հանրապետության‭ սահմանները‭ ‬պաշտպանելիս:‭ ‬ ‭


Կայացվել է‭ ‬որոշում՝ նշված‭ ‬գործընթացին‭ ընթացք‭ ‬տալ‭ ‬օրենքով‭ ‬սահմանված‭ ‬կարգով:

Գեղարքունիքի‭ ‬մարզպետ,‭ ‬Գեղարքունիքի‭ ‬մարզի‭ ‬զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝‭ ‬2022 թվականի‭‭ ‬ամառային‭ ‬զորակոչի‭ ‬հետ կապված‭ ‬աշխատանքները‭ ‬սահմանված‭ ‬կարգով‭‭ ‬իրականացնելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

12:27 23.05.2025

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

12:20 23.05.2025

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

12:11 23.05.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

Հունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...

SHANTNEWS

12:00 23.05.2025

SHANTNEWS

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

11:50 23.05.2025

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը

11:35 23.05.2025

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...

BACK_TO_TOP