15:38 03.07.2022
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը` կարևորելով բժշկական ծառայությունների շարունակական զարգացումը, ՀՀ մարզերում նախաձեռնել է գիտագործնական միջոցառումների և գիտաժողովների շարք` «Ուռուցքաբանական ֆորում»:
Առաջին ֆորումը՝ «Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումը», այսօր տեղի ունեցավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, որին ներկա էր նաև Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը:
Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը, Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Ֆորումի ընթացքում զեկույցներով հանդես եկան ՈւԱԿ-ի բոլոր բաժանմունքների ղեկավարները, ովքեր մարզային գործընկերների հետ կիսվեցին իրենց փորձով, տարբեր գիտաժողովների, մասնագիտական որակավորումները բարձրացնող վերապատրաստումների ընթացքում ձեռք բերած գիտելիքներով:
«Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումին» մասնակցեցին շուրջ 100 մասնագետներ՝ ՀՀ Շիրակի մարզում մասնագիտական գործունեություն ծավալող ուռուցքաբաններ, վիրաբույժներ, ռադիոլոգներ, ԱԱՊ օղակի բժիշկներ, առողջապահության կառավարման և կազմակերպման մասնագետներ և այլ՝ հարակից մասնագիտացումներով բժիշկներ։ Ֆորումի բոլոր մասնակիցներին կշնորհվի հավաստագրեր՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտով:
Նման ֆորումների կազմակերպման նպատակներն են Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում առկա և հասանելի ծառայությունների մասին մարզային բուժաշխատողների իրազեկվածության բարձրացումը, Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում ձեռքբերումների և ուղենշվող զարգացումների հետ ծանոթացումը, ինչպես նաև ՈՒԱԿ-ում իրականացվող բացառիկ վիրահատությունների ու մատուցվող ծառայությունների ներկայացումը։
12:30 06.05.2025
Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 7-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:22 06.05.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՄայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
12:17 06.05.2025
Ձերբակալված օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապրիլի 30-ին, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կիևյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանում բնակվող 36-ամյա մի օտարերկրացու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 14 գրամ բուսական զանգվածով 2 փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա կազմված փաստաղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել […] ...
12:12 06.05.2025
Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մարտ և ապրիլ ամիսներըՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք դասընթացներ և ուսումնավարժանքներ՝ ուղղված տարբեր արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության բարձրացմանը: Մարտ ամիսը հատկապես նշանավորվել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներով, բայց միևնույն ժամանակ երկու ամիսների ընթացքում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից շուրջ […] ...
12:05 06.05.2025
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցըԱզգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Խորհրդարանը […] ...