Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մարտ և ապրիլ ամիսները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+19.09 oC

Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մարտ և ապրիլ ամիսները

12:12 06.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք դասընթացներ և ուսումնավարժանքներ՝ ուղղված տարբեր արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության բարձրացմանը:

Մարտ ամիսը հատկապես նշանավորվել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներով, բայց միևնույն ժամանակ երկու ամիսների ընթացքում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից շուրջ 260 կրթական հաստատութուններում, կազմակերպություններում կազմակերպվել և անց են կացվել այլ թեմաներին վերաբերող, ինչպես տեսական, այնպես էլ գործնական միջոցառումներ:

Մասնավորապես՝ մի շարք շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել, որոնք վերաբերել են բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը՝ սելավների սպառնալիքի, ուժեղ քամիների, ուժեղ երկրաշարժի և ջրհեղեղների, սողանքի կտրուկ ակտիվացման, խոշոր անտառային հրդեհների դեպքում, ՔՊ միջոցառումների կազմակերպումն  ու իրականացումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ, ինչպես նաև ՀԱԷԿ-ի արտանախագծային, միջուկային և ճառագայթային վթարների դեպքում:

Տեղի են ունեցել աղետների ռիսկի կառավարման խորհրդի նիստեր, որոնց ժամանակ ներկայացվել են հրդեհավտանգավորության օպերատիվ իրավիճակը և հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները, քննարկվել են հնարավոր գարնանային վարարումների և հրդեհների կանխարգելմանն ուղղված մի շարք հարցեր, ներկայացվել են առաջարկություններ և տրվել են համապատասխան հանձնարարականներ և հրահանգավորումներ:

Հրդեհային անվտանգությունն անընդհատ պահանջում է ուշադրություն և պատասխանատվություն, որպեսզի ապահովվի առավելագույն անվտանգություն յուրաքանչյուր մարդու համար: Այդ կապակցությամբ անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնք վերաբերել են հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը բարձրահարկ շենքերում, արտադրական և հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում, մարզերում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպմանը, ինչպես նաև 220 ԿՎՏ բաց բաշխիչ սարքավորումների տարածքում՝ յուղային անջատիչում, կարճ միացումից, գազի արտահոսքից առաջացած հրդեհի դեպքում,  անդրադարձ է կատարվել նաև տարհանման և առաջին օգնության ցուցաբերման աշխատանքներին:

Անցկացվել են «Հեղեղումների ժամանակ և հեղեղումներից հետո վարքականոնները» և «Ազդարարման ազդանշանները» թեմաներով դասընթացներ՝ ուղղված հեղեղումների առաջացման կանխարգելմանն ու դրանց վերաբերյալ բնակչության պատրաստվածության բարձրացմանը, միևնույն ժամանակ նպատակ ունենալով մասնակիցների շրջանում ձևավորել տարանջատված և ճիշտ վարքագիծ՝ հեղեղումների ժամանակ, ընթացքում և հետո` նպաստելով վերջիններիս պատրաստվածության բարձրացմանը:

Նպատակ ունենալով բնակչությանը հնարավորինս կրթել ու իրազեկել տարբեր արտակարգ դեպքերի մասին, ուսուցանել ճիշտ վարքականոններ՝ դասընթացների շարքում տեղ են գտել նաև հետևյալ թեմաները. «Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժի ժամանակ», «ԱԻ դեպքում ճիշտ կողմնորոշում», «Բնակչության ազդարարման կարգը, վարվելակերպի կանոնները ՔՊ ազդանշանների դեպքում», «Դաշտերը և այգիների խոտի այրման վնասները և դրա կանխարգելման կարևորությունը», «Ազդարարում, տարհանում, պատսպարում», «Երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնները», «Հրդեհային անվտանգության կանոնները», «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, դրանց կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը»:

Մարտ և ապրիլ ամիսներին ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների ակտիվ գործունեությունը, ներառյալ տարաբնույթ ուսումնավարժանքներն ու իրազեկման դասընթացները, վկայում են արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության բարձրացմանն ուղղված համակարգված և հետևողական աշխատանքի մասին, ինչը կարևոր քայլ է հանրային անվտանգության ապահովման, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացման և տարերային ու տեխնածին աղետների ռիսկի նվազեցման ճանապարհին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

14:35 06.05.2025

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ստացված տվյալներն իրացնելով, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տարել Արտենի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 34-ամյա համագյուղացուց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […] ...

Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում

14:27 06.05.2025

Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում

Ֆրիդրիխ Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում, երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։ «Մերցը ձախողվեց առաջին փուլում։ Նա Բունդեսթագում ստացավ ընդամենը 310 ձայն։ 307 պատգամավոր «դեմ» քվեարկեց», – հաղորդում է լրատվամիջոցը։ Բունդեսթագի 630 անդամներից քվեարկել են 621-ը։ Դրանցից մեկ քվե անվավեր էր, իսկ ևս երեք պատգամավոր […] ...

Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

14:20 06.05.2025

Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը,հաշվետու Ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն  47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց  ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։ Նշված 47 պետությունների ցանկը կարող եք գտնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։ ...

Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերը

14:14 06.05.2025

Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Սայեդ Ասիմ Մունիրի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության ֆոնին, հաղորդում է IRNA-ն։ «Հանդիպման ընթացքում կառուցողական քննարկումներ են ծավալվել աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրմամբ երկու երկրների առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին», – հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությանը։ […] ...

ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին

13:55 06.05.2025

ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ստեղծել կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔՊ-ի դիրքորոշումը Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Ղազարյանը նշեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը մեծամասամբ չի ապահովի իրապես արդյունավետ և հավասարակշռված քննարկում, քանի որ այն անհրաժեշտ է կազմակերպել բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, իսկ ժամանակավոր […] ...

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերը

13:43 06.05.2025

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերը

Իսրայելի՝ պաղեստինյան Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերը խախտում են միջազգային իրավունքը և անընդունելի են, և Ֆրանսիան դատապարտում է դրանք, RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Երկուշաբթի օրը Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը միաձայն հաստատել է Գազայի հատվածում գործողությունն ընդլայնելու ծրագիրը, որը ներառում է տարածքների գրավում և պահպանում, բնակչության տեղափոխում անվտանգ գոտիներ […] ...

BACK_TO_TOP