ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով

23:27 05.05.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ 89 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա իր երկարամյա գործունեությամբ անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման գործում։

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936 թվականին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ, ապա ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1958-1960 թվականներին՝ որպես ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող, ապա աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող, լաբորատորիայի բաժնի վարիչ, զբաղեցրել գիտական աշխատանքների գծով փոխտնօրենի և տնօրենի պաշտոնները։

1980 թվականին Ռադիկ Մարտիրոսյանը ստացել է դոկտորի գիտական աստիճան, իսկ 1982 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1986 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1990 թվականին՝ ակադեմիկոս։ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում աշխատանքին զուգահեռ՝ 1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում՝ 1983-1993 թվականներին հանդիսանալով ԵՊՀ-ում իր նախաձեռնությամբ ստեղծված գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ։

1993-2006 թվականներին զբաղեցրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը։ 2006-2021 թվականներին հանդիսացել է ԳԱԱ նախագահ՝ միաժամանակ շարունակելով աշխատանքը ԵՊՀ-ում՝ որպես ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչ, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ։

2016 թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, 2021 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդական։ Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների։ Պարգևատրվել է «Պատվո նշան», Ժողովուրդների բարեկամության, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»1-ին աստիճանի շքանշաններով, ինչպես նաև ԵՊՀ մեդալով, Իտալիայի նախագահի, Ֆրանսիայի կառավարության և այլ շքանշաններով:

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և Հայաստանի գիտական համայնքին։ Նրա գիտակրթական անուրանալի ժառանգությունը վառ կմնա Հայաստանի գիտության և բարձրագույն կրթության պատմության մեջ։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են նաև, որ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

22:22 09.08.2025

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացուն

22:15 09.08.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացուն

Օգոստոսի 9-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են,որ քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ մոտ 200 մետր հեռավորությունից քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ։ ...

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Ֆլիկին

22:09 09.08.2025

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Ֆլիկին

ՈՒԵՖԱ-ի վերահսկողության, կարգապահական և էթիկայի մարմինը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին որակազրկել է մեկ խաղով, հաղորդում է AS-ը։ Գերմանացի մասնագետը նաև տուգանվել է 20 000 եվրոյով «Ինտերի» դեմ մայիսի 6-ին Միլանում կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո վարքագծի հիմնական սկզբունքները խախտելու համար։ Այսպիսով՝ Իսպանիայի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլի առաջին խաղը կանցկացնի […] ...

SHANTNEWS

22:00 09.08.2025

SHANTNEWS

NYT. Եվրոպացի առաջնորդները վախենում են, որ դուրս կմնան Ուկրաինայի շուրջ բանակցություններից

21:53 09.08.2025

NYT. Եվրոպացի առաջնորդները վախենում են, որ դուրս կմնան Ուկրաինայի շուրջ բանակցություններից

Եվրոպական առաջնորդները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են համաձայնության գալ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու հարցում՝ առանց Եվրամիության մասնակցության: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ եվրոպացի պաշտոնյաները փորձում են համոզել Թրամփին, որ Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ և ցանկանում […] ...

Միլիտաոն գոլ է խփել սեփական կիսադաշտից

21:43 09.08.2025

Միլիտաոն գոլ է խփել սեփական կիսադաշտից

Մադրիդի «Ռեալը» օգոստոսի 8-ին իր մարզաբազայում ընկերական խաղ է անցկացրել «Լեգանեսի» հետ փակ դռների հետևում և հաղթել 4-1 հաշվով: Հաշիվը բացել է «Լեգանեսի» ֆուտբոլիստ Սուլե Էլ Հադադին: Դրանից հետո, Ալոնսոյի թիմը 4 գոլ է խփել: Աչքի են ընկել Բրահիմ Դիասը, Դին Հաուսենը, Էդեր Միլիտաոն ու Ֆրանսիսկո Պիտարչը: Ի դեպ, Էդեր Միլիտաոն մրցակցի դարպասը գրավել է […] ...

BACK_TO_TOP