08:55 06.05.2025
Մայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։
Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։
12:48 06.05.2025
Երբ են դադարելու անձրևները․ եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում մայիսի 6-ի, 8-ի և 11-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 6-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ, 6-ի ցերեկն առանձին […] ...
12:42 06.05.2025
«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողները կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ականջակալներՄայիսի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացուհու հետ տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ին։ Խուզարկության արդյունքում կալանավորված անձի գոտկատեղի հատվածից ծառայողները հայտնաբերել են թաքցված 2 բջջային հեռախոս և 2 զույգ անլար ականջակալ։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
12:37 06.05.2025
Հիմնանորոգվում է Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածը։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5.2կմ է։ Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարի։ Ներկայում շինհրապարակում իրականացվում են տարբեր աշխատանքներ՝ երթևեկամասի հանույթ, ավազակոպճային շերտի տեղադրում, մայթերի բազալտե եզրաքարերի տեղադրում ու հիմքի բետոնացում և այլն։ Նշենք, որ ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվել է՝ տեղադրվել է ասֆալտբետոնե […] ...
12:37 06.05.2025
Շիրակի քրեական ոստիկանները Տելեգրամի միջոցով թմրանյութի ձեռքբերման դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդը Տելեգրամի միջոցով պատվիրել է թմրանյութ, որը պատրաստվում է վերցնել Գյումրիի Բուլվարային թաղամասից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն ապրիլի 26-ին Բուլվարային փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցով փաթեթ: Հայտնաբերվածն, ըստ տղամարդու՝ մեֆեդրոն […] ...
12:30 06.05.2025
Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 7-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:22 06.05.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՄայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...