18:03 24.02.2018
Հայաստանի մաքսային ծառայությունը համալրվում է նոր կադրերով։ Պետեկամուտների կոմիտեն 150 երիտասարդ աշխատակցի է ընդունել, որոնց ներկայացվում են մասնագիտական միանգամայն այլ չափանիշներ: Ի՞նչ են ակնկալում նրանցից՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հանդիպել ու մանրամասն ներկայացրել է բոլոր սպասելիքները:
Նա ասել է, որ 2016 թվականից Պեկ-ը ձևավորում է կադրային նոր քաղաքականություն: Դա հարկային և մաքսային կառույցների վերափոխման տրամաբանության մեջ է: Նոր մասնագետները պետք է լինեն գրագետ, նպատակասլաց, տիրապետեն մի քանի օտար լեզվի, կարողանան աշխատել ժամանակից տեխնոլոգիաներով, հրաշալի տիրապետեն մաքսային օրենսդրությանն ու պատրաստ լինեն ժամանակակից առաջադրանքների:
Վարդան Հարությունյանն ասել է նաև, որ բոլոր նոր աշխատողներն ընտրվել են մրցութային կարգով, միջնորդավորված ընտրությամբ կադրեր չկան: Մասնագիտական կրթությունից, բացի նրանք անցել են ՊԵԿ ուսումնական կենտրոնում վերապատրաստման դասընթացներ: Ընտրությունը կատարվում է խիստ չափորոշիչներով, առաջնությունը տալով բարձր միավորներ ստացած և ուսումնական պրոցեսում բարձր ցուցանիշներով աչքի ընկած մասնագետներին: 150 նոր աշխատողներն ընտրվել են այս սկզբունքով, ասել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Եվս 24-ը ռեզերվում են: Պեկ նախագահը նաև խստորեն զգուշացրել է, որ զարտուղի ճանապարհներով գումար վաստակելու բոլոր մտայնությունները երիտասարդ մաքսավորները պետք է մոռանան: Նրանք խստորեն կպատժվեն: Ովքեր համաձայն չեն աշխատել պետական ծառայողի աշխատավարձով և արտոնություններով, կարող են ընտրել բիզնեսով զբաղվելու տարբերակը, ասել է ՊԵԿ նախագահը:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության18:12 09.07.2025
«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է«Չելսին» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի առաջին մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի գեղեցիկ գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեին»։ Բրազիլացի ֆուտբոլիստն օրեր առաջ էր 63,7 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» և նոր ակումբում նորամուտի հանդիպումը անցկացնում էր մեկնարկային րոպեներից։ Էնցո Մարեսկայի թիմը եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի ՊՍԺ – «Ռեալ […] ...
18:06 09.07.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 29-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաստանցու տան բակում հայտնաբերվել է կանեփի 110 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
17:55 09.07.2025
Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցըՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ […] ...
17:50 09.07.2025
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Արգենտինայի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ «Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Արգենտինայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խորապես գնահատում ենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը՝ Արգենտինային մաղթելով խաղաղություն, բարգավաճում և շարունակական առաջընթաց»,-նշված է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ En el #DíadelaIndependencia de la República #Argentina, extendemos nuestras más […] ...
17:45 09.07.2025
Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 70-ամյա բնակիչը Շչերբինայի փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տարածքում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ […] ...