13:58 04.07.2022
Այսօր՝ հուլիսի 4-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամենամսյա խորհրդակցություն:
Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են հունիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Հայկուհի Ղարիբյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը, ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը:
ՓԾ տնօրենի զեկույցի համաձայն՝ հունիս ամսին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում սպասարկվել է 54.865 զանգ, որից 930-ն՝ արտակարգ դեպք և պատահար: Արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 27, տուժել՝ 975 մարդ:
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում լրացվել է 120 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել հունիսի 12-ին Թուրքիայում` Վան քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, 5.1 մագնիտուդով: Այն զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենը զեկուցել է, որ հունիսի 20-ին ԱԻՆ ՓԾ 12 ծառայողներ գործուղվել են ՌԴ Վլադիկավկազ քաղաք, որտեղ հունիսի 21-ից հուլիսի 12-ը մասնակցելու են «ՑԵՅ» լեռնային ուսումնամարզական կենտրոնում կազմակերպվող «Լեռնային պատրաստություն. նախնական լեռնային պատրաստությունից մինչև 3-րդ կարգի լեռնագնաց» թեմայով վերապատրաստման դասընթացին:
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում հունիսի 1-ից մեկնարկել է 2022-2023 ուս. տարվա դիմորդների փաստաթղթերի ընդունումը: ՃԿՊԱ պրոռեկտորի խոսքերով՝ նկատելի է դիմորդների թվի աճ:
Նիստի ավարտին փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ ստացել են սպայական իրենց առաջին՝ լեյտենանտի կոչումը:
Հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով «ՀՀ զինված ուժեր 30 տարի» հոբելյանական մեդալով են պարգևատրվել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը: «Նելսոն Ստեփանյան» և «Ծովակալ Իսակով» մեդալների են արժանացել գերատեսչության այլ աշխատակիցներ:
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...
23:57 14.07.2025
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-իցՀուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...
23:50 14.07.2025
Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնըՀուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...
23:38 14.07.2025
ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այնՀուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...
23:25 14.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերըՏեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:06 14.07.2025
Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...