Օրենսդրական նախաձեռնությամբ պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը կհաստատի ՀՀ կառավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+27.09 oC

Օրենսդրական նախաձեռնությամբ պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը կհաստատի ՀՀ կառավարությունը

13:21 04.07.2022

ՀՀ քրեական դատավարության եւ քրեակատարողական նախկին օրենսգրքերում նախատեսված են եղել դրույթներ, որոնց համաձայն` ծանր հիվանդության հետեւանքով պատժից ազատելու, ինչպես նաեւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերի առնչությամբ բժշկական հանձնաժողովները ներկայացրել են եզրակացություն: Այս համատեքստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ վերոնշյալ օրենսգրքերում հստակ ամրագրված չի եղել այն լիազորող նորմը, ըստ որի կամրագրվեր, որ բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը սահմանում է Կառավարությունը, տեղեկացնում է ԱԺ կայքը։

Ներկայում անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանել առանձին դրույթ, որի համաձայն` պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը կհաստատի ՀՀ կառավարությունը` ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 4-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Արդարադատության փոխնախարարի տեղեկացմամբ` խորհրդարանն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքն ու ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով արդեն լուծվել են բժշկական հանձնաժողովների գործունեության կարգին առնչվող լիազորող նորմերի հարցերը: Բացի այդ, հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որի արդյունքում, ըստ զեկուցողի, ուժը կորցրած ճանաչված օրենսգրքում վերոնշյալ փոփոխությունների եւ լրացումների կատարման անհրաժեշտությունը բացակայում է: Ուստի, գործադիրն առաջարկում է ներկայացված փաթեթից հանել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:

Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը նշել է, որ փոփոխությունը տեխնիկական բնույթի է եւ առաջարկել է հանձնաժողովին տալ դրական եզրակացություն:

Հանձնաժողովը հավանության է արժանացրել ««Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը. այն կընդգրկվի առաջիկայում գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Նախատեսվում է մինչեւ 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ: Զեկուցողի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում գործադիրը նախագծում կատարել է հստակեցումներ, տեխնիկական խմբագրումներ:

Նիստը վարող հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանն ընդգծել է, որ հանձնաժողովում նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում պատգամավորների բարձրացրած խնդիրները լուծվել են: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Կառավարության կողմից լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP