14:50 04.07.2022
Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից ակցիաների իրականացման եւ կազմակերպման գործընթացի կարգավորմանն ու դրանց հետ կապված սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության մակարդակը բարձրացնելուն է ուղղված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, տեղեկացնում է ԱԺ կայքը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել վերոնշյալ նախագծերի փաթեթը:
Նշվել է, որ ներկայումս ակցիա իրականացնողների գործողություններում նկատվում են խնդիրներ՝ պայմանավորված ակցիայի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացակայությամբ, որոնց պայմաններում վաճառողների եւ ծառայություններ մատուցողների կողմից իրականացվող մարկետինգային միջոցառումների ընթացքում հանդիպում են հասարակությանը ենթադրյալ մոլորեցման դրսեւորումներ, որով էլ պայմանավորված է նախագծերի փաթեթի ընդունումը:
Գեղամ Գեւորգյանի հավաստմամբ՝ առեւտրի եւ ծառայությունների իրականացման գործընթացում սոցիալական մեծ դեր ունեն ակցիաները, զեղչերը եւ այլ մարկետինգային գործունեության միջոցառումները, որոնք սպառողներին (գնորդներին) հնարավորություն են ընձեռում ապրանքները ձեռք բերել կամ ծառայությունները ստանալ առավել գրավիչ եւ շահեկան պայմաններով:
Ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ նախագծերի ընդունումով ակնկալվում է, որ կկարգավորվեն ակցիայի հասկացությունը եւ տեսակները, զեղչի հասկացությունը եւ կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը, ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներին ներկայացվող պահանջները եւ կիրառման պայմանները, ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես, ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, դրա դադարեցման պայմանները, հարկային օրենսդրության իմաստով «զեղչի» բովանդակությունը:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ԱԺ աշխատակազմից ներկայացվել են առաջարկություններ, որոնց մի մասն ընդունվել է:
Պատգամավորների հարցերը հիմնականում առնչվել են զեղչ հասկացությանը, զեղչերի կիրառմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը:
ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը նշել է, որ իրենց նպատակը սպառողների եւ տնտեսվարողների միջեւ վստահության միջավայրի վերականգնումն է:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները նախագծերի փաթեթին տվել են դրական եզրակացություն:
20:38 14.07.2025
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ ՓաշինյանԵլիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...