Լրացումներ և փոփոխություններ ՀՀ ջրային օրենսգրքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

Լրացումներ և փոփոխություններ ՀՀ ջրային օրենսգրքում

16:20 06.07.2022

Հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ քննարկվել է ««ՀՀ ջրային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով, փոխանցում է ԱԺ կայքը։
Փոխնախարարի խոսքերով` օրենսդրական փաթեթով նախագծի մշակումը բխում է կառավարության 2021-2026 թթ. ծրագրի որոշումից, և դրա ընդունումը հետամուտ է ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի ջրով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, մակերևութային և ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի վատթարացման կանխմանը, խիստ փոփոխված ջրային մարմինների կարգավիճակի բարելավմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը:

Փաթեթով սահմանվել են հիմնական հասկացություններ և ամրագրվել կարգավորումներ:

Մասնավորապես, սահմանվել է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում հասկացությունը, քանի որ ՀՀ ջրային օրենսգրքի հիմնական գաղափարներից մեկը բոլոր առաջադեմ երկրների կողմից իրականացվող ջրային ռեսուրսների ջրավազանային համապարփակ կառավարման սկզբունքն է և այդ սկզբունքին անցնելը: Սահմանվել են նոր հասկացություններ, մասնավորապես, մակերևութային ջրային մարմին, ստորերկրյա ջրային մարմին, խիստ փոփոխված ջրային մարմին, ջրային ռեսուրսների ինքնամաքրում, կլիմայի փոփոխման նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիություն և հարմարվողականություն և այլ կարևոր հասկացություններ:

Ամրագրվել է մակերևութային ջրերի որակի հինգ կարգավիճակ` «ջրային մարմնի գերազանց կարգավիճակ», «ջրային մարմնի լավ կարգավիճակ», «ջրային մարմնի միջակ կարգավիճակ», «ջրային մարմնի վատ կարգավիճակ», «ջրային մարմնի ցածր կարգավիճակ»` կախված ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչներից: Ամրագրվել են դրույթներ ջրի գերազանց և լավ վիճակի պահպանման վերաբերյալ, համաձայն որոնց` պետք է ձեռնարկվեն միջոցներ գերազանց կամ լավ վիճակում գտնվող մակերևութային ջրային ռեսուրսը պահպանելու համար: Կանոնակարգվել են ազատ ջրօգտագործման, ջրօգտագործման թույլտվության վերանայման հետ կապված իրավահարաբերությունները:

Ամրագրվել է ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիություն ապահովվելու սկզբունքը, որը կապահովի հավասար հասանելիություն անձանց համար:

Հստակեցվել են ջրօգտագործման թույլտվության 3 տարի անընդմեջ չօգտագործման օրինական հիմքերը: Առանց դրանց առկայության` ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ուժը կորցրած:

Ելույթում ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, կարևորելով ներկայացված փաթեթի անհրաժեշտությունը, նշել է, որ սա այն հարցն է, որը պետք է երկար քննարկվեր նաև շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Նրա խոսքերով` քննարկմանը պետք է նախորդեին լսումներ. «Սա այն հարցն է, որը մենք ինքնուրույն չպետք է լուծենք, առանց ճշտելու համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների վերաբերմունքը, այդ թվում` համայնքների»: Պատգամավորն առաջարկել է խուսափել նմանօրինակ հարցերը հրատապ քննարկելուց:

Եզրափակիչ ելույթում փոխնախարարն ընդգծել է, որ վերոնշյալ նախագիծը համապատասխան գերատեսչություններում շրջանառվել է 1,5 տարի, եղել են բազմաթիվ ներքին քննարկումներ, քննարկվել է նաև Ազգային ժողովի տարբեր հանձնաժողովներում, եղել են նաև հանրային լսումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 16-ից մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

16:19 14.07.2025

Հուլիսի 16-ից մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Բեյրութի փողոցների խաչմերուկից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: ...

Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

16:12 14.07.2025

Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Հուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին: Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին: ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, […] ...

Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականները

16:06 14.07.2025

Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականները

ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամ Ալխաս Ղազարյանն ու պատգամավոր Հայկ Ցիրունյանը հուլիսի 14-ին հանդիպել են Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների, տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների ու Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Աշոտ Ղազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Բաբկեն Թունյանի գնահատմամբ երկու երկրների միջեւ չիրացված ներուժ կա, […] ...

Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցը

16:00 14.07.2025

Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում է հուլիսի 15-ին Չինաստանում հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել միջուկային հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Շանհայի համագործակցության կազմակերպության ( ՇՀԿ ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, […] ...

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը

15:54 14.07.2025

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի […] ...

Զելենսկին Քելլոգի հետ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը

15:44 14.07.2025

Զելենսկին Քելլոգի հետ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ և քննարկել Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը եվրոպական երկրների հետ համատեղ: «Հանդիպել եմ գեներալ Քիթ Քելլոգի հետ։ Քննարկվել են Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, համատեղ արտադրությունը, Եվրոպայի հետ համատեղ պաշտպանական զենքի գնումը», – գրել է Զելենսկին իր Telegram […] ...

BACK_TO_TOP