19:53 06.07.2022
2022-ի առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում մուտքագրվել է թվով 9874 փաստաթուղթ՝ պաշտոնական և ոչ պաշտոնական գրություններ, հանձնարարականներ, դիմումներ և այլն:
Հաշվետու ժամանակաշրջանում առցանց համակարգով և առձեռն եղանակով քաղաքացիների կողմից մարզպետարան մուտք է եղել շուրջ 2478 դիմում, բողոք, առաջարկություն, տեղեկատվական հարցում: Սահմանված կարգով և ժամկետներում պատասխանվել են բոլոր գրություններին:
Դիմումների գերակշիռ մասը՝
1549 դիմում, վերաբերվել է սոցիալական խնդիրներին,
507-ը՝ առողջապահական,
201-ը՝ կրթական,
178-ը՝ բնակարանային և կոմունալ,
43-ը՝ այլ բնույթի:
Մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովը քննում է քաղաքացիներից ստացված բոլոր դիմումները սոցիալական օժանդակության, դրամական աջակցության վերաբերյալ, կատարում կարիքների գնահատում: Ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա բավարարվում կամ մերժվում է դիմումը: 2022 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզպետարանից դրամական աջակցություն է ստացել 416 քաղաքացի:
Լոռու մարզպետարանի քարտուղարության պետ Սամվել Մակարյանի հավաստմամբ՝ այս տարի քաղաքացիների դիմումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 20 տոկոսով: Դիմումատուների թվի ավելացումը Ս. Մակարյանը կապում է 2022 թվականի 1-ին եռամսյակում մարզպետարանի և «Աստղիկ» բարեգործական կազմակերպության համագործակցության արդյունքում սննդի փաթեթների բաշխման ծրագրի իրականացման հետ. 970 ընտանիք պարենային ապրանքների աջակցություն է ստացել:
Մարզպետարանի փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է «Mulberry» փաստաթղթերի էլեկտրոնային կառավարման համակարգով: Ընթացիկ տարվա 6 ամսվա ընթացքում համակարգով, ինչպես նաև այլ եղանակներով մուտքագրվել է 10392 պաշտոնական գրություն ՀՀ նախագահի աշխատակազմից, Ազգային ժողովից, ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ նախարարություններից և գերատեսչություններից, որոնց տրվել է համապատասխան ընթացք՝ սահմանված կարգի պահպանմամբ:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի միջոցով իրականացվում են նաև աշխատակազմի ծրագրատեխնիկական և համակարգչային տեխնիկական սպասարկումների, վարչական համալիրի շահագործման աշխատանքներ, աշխատակազմի գույքի ձեռքբերման, պահպանման, ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի ապահովման, մարզպետարանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներ:
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
16:47 08.07.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...