Լարսը բաց է, և մեկ ամսվա ընթացքում Լարսում հերթերն ամբողջությամբ կվերանան․ Վահան Քերոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+11.09 oC

Լարսը բաց է, և մեկ ամսվա ընթացքում Լարսում հերթերն ամբողջությամբ կվերանան․ Վահան Քերոբյան

15:58 07.07.2022

Լարսը բաց է, և այժմ բեռնատար մեքենաներն անցնում են Լարսի անցակետով: Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որի կարծիքով մեկ ամսվա ընթացքում Լարսում հերթերն ամբողջությամբ կվերանան։

«Մեր արած աշխատանքի արդյունքում վերջին 1․5 ամսվա ընթացքում կարողացել ենք հասնել նրան, որ Լարսի թողունակությունն էապես մեծացել է, և եթե 2 ամիս առաջ Լարսի անցակետն անցնող հայկական մեքենաների միջին օրական քանակը 130 էր, ապա հիմա մոտ 250 է. մոտ կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը»,- ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, խնդիրը դեռ մինչև վերջ լուծված չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

23:59 07.05.2024

Քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության «Սիլիկոն Վելի» մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ: Հանդիպման ընթացքում Երվանդ Զորյանը նախագահին է ներկայացրել 2000-ականների սկզբից ի վեր «Սինոփսիս» ընկերության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, ստարտափերը, ինչպես նաև անդրադարձ է կատարել ընթացիկ նախաձեռնություններին։ Զրույցի ընթացքում քննարկվել են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

23:51 07.05.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Դավիթ Օջակյանի և Ջոն Կեվրանյանի հետ: Ողջունելով Օջակյանին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել կազմակերպության տասնամյակների հայրենանվեր գործունեությունը, որի նպատակակետը մշտապես եղել է Հայաստանի զարգացումն ու հզորացումը, չկրելով քաղաքական կամ բևեռացված ուղղվածություն: Նախագահն իր խոսքում շեշտել է, որ թեև համագումարի […] ...

Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

23:06 07.05.2024

Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

Կառավարության վերջին տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է սահմանային 40 սյուն։ Սա իրականացվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական համաձայնության հիման վրա: Բայց այս գործընթացը միանշանակ չընդունվեց՝ այդ թվում իրավական տեսանկյունից: Հենց այդ հարցերին անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը «Հեռանկարում»: ...

Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

22:32 07.05.2024

Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին, դրանց հնարավոր վտանգներին, ընդդիմության գործողություններին, Արևմուտքի արձագանքին, ռուսական հետքին և հոգևորականների ներգրավվածությանը, նաև Վրաստանում ստեղծված իրավիճակին, դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը: Քաղաքագետը անդրադարձել է նաև ՀՀ բանակին: «Մեր բանակը մարտունակ է ավելի քան նրա մասին ներկայացնում են: Ես ասում եմ, որ […] ...

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

21:58 07.05.2024

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Մայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (Deputy Permanent Representatives’ Committee-DPRC) հետ։ Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման […] ...

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին

21:53 07.05.2024

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: ...

BACK_TO_TOP