Վայք քաղաքում ամփոփվել են սահմանամերձ համայնքների կայունության և դիմակայունության ամրապնդման ծրագրի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Վայք քաղաքում ամփոփվել են սահմանամերձ համայնքների կայունության և դիմակայունության ամրապնդման ծրագրի արդյունքները

20:59 07.07.2022

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Վայք քաղաքում իրականացվող «Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների կայունության և դիմակայունության ամրապնդում» ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում իրականացված ծրագրերի ամփոփիչ միջոցառմանը։

Միջոցառմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերը, Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տիկին Նատիա Նածվլիշվիլին, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ տիկին Քրիսթին Վայգանդը, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, ծրագրի շահառուներ։

«Նորավարտ երիտասարդների զբաղվածության խթանում» ծրագիրը, որը միտված է նպաստել երիտասարդներին իրենց իսկ մարզերում աշխատանք գտնելու գործին, իրականացվել է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից համատեղ՝ Միացյալ Թագավորության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» (CSSF) ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի տեղական գործընկերն է Աշխատանք և Հայրենիք տարածքային զարգացման ՀԿ-ն։

Իր ողջույնի խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր ներգրավված կողմերին ազգանվեր գործունեության համար, որը միտված է խթանել մարզերում նորավարտ երիտասարդության զբաղվածության ապահովման գործին, զինել մեր երիտասարդներին արդի գիտելիքներով ու գործիքակազմով, աջակցել նրանց աշխատաշուկա մտնելու և մրցունակ դառնալու հարցում, և այս ամենը անել՝ մնալով իրենց իսկ գյուղերում, քաղաքներում, մարզում․

«Այսօրվա երիտասարդների զբաղվածության ապահովման և, համապատասխանաբար, երկրի ամենաարժեքավոր ռեսուրսը լավագույնս օգտագործելու հարցը հանդիսանում է միջազգային հասարակության կարևորագույն խնդիրներից մեկը։ Մեր երիտասարդները ներկայացնում են մեր երկրի ինչպես ներկա, այնպես էլ ապագա աշխատակիցներին, գործատուներին, ներդրողներին և սպառողներին, ուստի նրանց օգտին իրականացված յուրաքանչյուր քայլ դա լավագույն ներդրումն է մեր իսկ ապագայի համար»:

Ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի 48 շահառու երիտասարդներ, ովքեր նոր են ավարտել քոլեջը, համալսարանը, կամ նոր են զորացրվել բանակից, երեք ամսով տեղավորվել են աշխատանքի։ Նրանց մեծ մասն այսօր էլ շարունակում է իր աշխատանքը՝ արդեն մշտական հիմունքներով։ Գործունեության ոլորտները տարբեր են՝ ծառայությունների մատուցում, այդ թվում՝ հյուրընկալության ոլորտում, արտադրություն, առևտուր, կրթական և առողջապահական հաստատություններ։
Ծրագրի հաջող ընթացքը, արձանագրված արդյունքները և մարզում հուսալի գործընկերոջ առկայությունը թույլ են տալիս վստահ լինել, որ միահամուռ ուժերով հնարավոր կլինի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը համալրել նորանոր նախաձեռնություններվ՝ բերելով այն որակապես նոր մակարդակի։

Ծրագրի շրջանակներում հյուրերն այցելեցին նաև Վայքի թիվ 1 մանկապարտեզ, որտեղ երեխաների մասնակցությամբ իրականացվեց տարհանման ուսումնական խաղ-վարժանք։ Նշենք, որ <Դիմակայուն Վայք համայնք> ծրագրի շրջանակներում խոշորացված Վայք համայնքի 16 բնակավայրերի համար ձեռք են բերվել ազդարարաման ավտոմատ համակարգեր, իսկ Վայք համայնքի տարածքում գործող 2 մանկապարտեզներում պատուհանները թաղանթապատվել են հատուկ պաշտպանիչ թաղանթով, կազմակերպվել են տարհանման ուսումնական խաղ-վարժանքներ, կազմվել են ԱՌԿ և տարհանման պլաններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

17:00 08.07.2025

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP