19:25 11.07.2022
2022 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ կայացել է 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփման նիստը, որին ներկա էին Ծառայության ղեկավար անձնակազմը, կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների պետերը:
Հաշվետու զեկույցով հանդես է եկել շտաբի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանը՝ ներկայացնելով կիսամյակային գործունեության թվային համեմատական տվյալները, համակարգային բարեփոխումներն ու օրենսդրական փոփոխությունները:
Այնուհետ զեկույցի արդյունքներով Սերգեյ Ատոմյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարել հատկապես մահերի, ինքնասպանությունների մտահոգիչ ցուցանիշներին՝ հանձնարարելով առավել արդյունավետ հոգեբանական և բացատրական աշխատանքներ իրականացնել ազատազրկված անձանց հետ, մասնավորապես նրանց, ովքեր տարաբնույթ խնդիրների լուծման համար դիմում են ծայրահեղ միջոցների՝ հացադուլի կամ ինքնավնասման: Բացի դրանից՝ ծառայության պետը կարևորել է սերտ համագործակցության ապահովումը ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործում:
Նիստի ավարտին Սահմանադրության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի, Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հրամաններով մի շարք ծառայողներ ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել են «Օրինականության ամրապնդման համար» մեդալով, «Գերազանց ծառայության համար», «Պատվավոր քրեակատարողական ծառայող», «15 տարի անբասիր ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշաններով, իսկ մի խումբ ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են «Հուշանվերով պարգևատրում» և խրախուսանքի այլ տեսակները:
Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ մշտապես առանձնացվելու և գնահատվելու են բարեխիղճ, նվիրված և աշխատանքում բարեվարքության կանոնները պահպանող ծառայողներն ու աշխատակիցները։
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...