19:45 11.07.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ չի կարդացել պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ հարցազրույցը երկրի հարավում հակահարձակման մասին և հրաժարվել է մեկնաբանել Կիևի ռազմական ծրագրերը։ Այդ մասին նա հայտարարել է հուլիսի 11-ին Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ բանակցություններին հաջորդած ճեպազրույցում։
«Ճիշտն ասած, ես չեմ կարդացել պաշտպանության նախարարի հարցազրույցը։ Կարող եմ ասել, որ մեր բոլոր զինվորականների խնդիրն է ապաօկուպացնել մեր ամբողջ տարածքը, կարծում եմ, որ դա մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է։ Ես չեմ հայտնի այս կամ այլ ծրագրերի մանրամասները, եթե դեմ չեք»,- ասել է նա։
Ավելի վաղ Ռեզնիկովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի զինվորականները Զելենսկիից հրաման են ստացել՝ հետ գրավելու երկրի հարավը։ Նա հավելել է, որ Կիևը գիտակցում է, որ այդ նպատակին հասնելը քաղաքականապես անհրաժեշտ է Ուկրաինայի համար։ Միաժամանակ Ռեզնիկովը նշել է, որ արևմտյան երկրները պետք է օգնեն ուկրաինացի զինվորականներին իրենց առաջադրանքների կատարման հարցում։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը նախազգուշացրել է Խերսոնի շրջանի բնակիչներին, որ նրանք պետք է հեռանան տարածքների հարավից՝ մոտալուտ «հակահարձակման» պատճառով։ Սակայն նա չի նշել «հակահարձակման» ճշգրիտ ամսաթիվը։
Ռուսաստանում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել է, որ ուկրաինական կողմի խոսքերը երկրի հարավի ազատագրման համար «միլիոնավոր ռազմական ուժերի» մասին արվել են Արևմուտքից նոր ռազմական օգնություն ստանալու համար։
14:06 21.05.2025
Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում14:06 21.05.2025
Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ.Աբեղյան, Սայաթ-Նովայի, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
13:58 21.05.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոցՊաշտոնական այցով Տալլինում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հանդիպել ուսուցիչների և սովորողների հետ: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սփյուռքի հայկական կրթօջախների համար ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրերը: Նա դպրոցի անձնակազմին հորդորել է մասնակցել սփյուռքի կրթամշակութային կառույցների համար ՀՀ կրթության, […] ...
13:50 21.05.2025
Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները․ Սյոմինը՝ Թիկնիզյանի մասինՄոսկվայի «Լոկոմոտիվի» լեգենդար նախկին մարզիչ Յուրի Սյոմինը մեկնաբանել է թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի խոսքերը: Հայ ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել քիչ խաղաժամանակ ստանալու համար և թիմը փոխելու ցանկություն էր արտահայտել: «Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները, որոնք դժգոհ են իրենց քիչ խաղաժամանակ տրամադրելու համար: Դա նշանակում է, որ նրանք անտարբեր չեն իրենց մասնագիտության ու ակումբի նկատմամբ: […] ...
13:42 21.05.2025
Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները. Արարատ ՄիրզոյանՀայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Россия 24-ի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին հիշեցրեց ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրա արած այն հայտարարությունը, որ անվտանգության՝ գոյություն ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ և հարցրեց՝ արդյոք […] ...
13:37 21.05.2025
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ: Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 […] ...
13:31 21.05.2025
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը. ԼավրովՌուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև խորը կապերը։ Լավրովի խոսքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների […] ...