Անասնաբուծության ոլորտի խնդիրներն են քննարկվել Լոռու մարզի խոշոր և միջին տնտեսվարողների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.43 oC

Անասնաբուծության ոլորտի խնդիրներն են քննարկվել Լոռու մարզի խոշոր և միջին տնտեսվարողների հետ

20:30 15.07.2022

Անասնաբուծության ոլորտում առկա խնդիրները վերհանելու նպատակով Լոռու մարզպետարանում անցկացվել է հանդիպում` տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր և միջին տնտեսվարողների հետ։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։

Քննարկմանը մասնակցլ են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:

Նախարարության ներկայացուցիչները ֆերմերներին տեղեկացրել են ՀՀ-ում գործող տավարաբուծության և ոչխարաբուծության պետական աջակցության և ոլորտի զարգացման ծրագրերի մասին, անդրադարձան տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների մատակարարման, «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերի վերաբերյալ, որոնք հեռանկարային զարգացման համար նոր նախադրյալներ կարող են ստեղծել:

Հանդիպման ընթացքում տնտեսվարողները բարձրաձայնել են անասանբուծության ոլորտի խնդիրների, մասնավորապես վարկունակության հետ կապված հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ

16:40 17.05.2025

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ

Մայիսի 17-ին Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է ռեգիոնի փոխնախագահ, Դեսին-Շարպիո քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ: Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են 1991թ.-ից Ֆրանսիայի Դեսին-Շարպիո և Հայաստանի Ստեփանավան քույր քաղաքների միջև հաստատված ամուր և շարունակաբար զարգացող համագործակցությունը։ Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը և […] ...

ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:30 17.05.2025

ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ մայիսի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Նեյմարը

16:14 17.05.2025

Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Նեյմարը

Բրազիլացի հարձակվող Նեյմարը կերկարաձգի «Սանթոսի» հետ իր պայմանագրի ժամկետը, հաղորդում է TNT Sports Brasil-ը, փոխանցում է armsport.am-ը: 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այն կերկարաձգվի ևս մեկ տարով։ Նեյմարը «Սանթոսի» ակադեմիայի սան է։ Նա վերադարձավ ակումբ 2025 թվականի հունվարին։ Այդ ժամանակվանից ի վեր բրազիլացին թիմի կազմում անցկացրել է ինը […] ...

Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը

16:00 17.05.2025

Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը

Մայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա. Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը […] ...

Ֆինլանդիայում բախվել է երկու ուղղաթիռ

15:57 17.05.2025

Ֆինլանդիայում բախվել է երկու ուղղաթիռ

Երկու ուղղաթիռ է բախվել Ֆինլանդիայի արևմտյան Eura օդանավակայանում և ընկել գետնին, հայտնում է Yle-ն՝ հղում անելով տեղի փրկարար ծառայությանը։ «Eura օդանավակայանում բախվել է երկու ուղղաթիռ և ընկել գետնին: Տարածաշրջանային փրկարար ծառայության իրավիճակային կենտրոնի տվյալներով՝ դեպքի վայրում այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում»,- հայտնում է հեռարձակողը։ Ինչպես նշվում է, դեպքի մասին հաղորդումը փրկարար ծառայությունը ստացել է […] ...

Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը. Միրզոյան

15:40 17.05.2025

Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. «Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը, որոնք ուղղված են մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»,-X-ի […] ...

BACK_TO_TOP