Բորելը խոստովանել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների դանդաղ ազդեցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.81 oC

Բորելը խոստովանել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների դանդաղ ազդեցությունը

21:00 17.07.2022

Եվրոպական երկրները պետք է սպասեն, մինչև հակառուսական պատժամիջոցների ազդեցությունն ավելի նկատելի դառնա։ Այս մասին հուլիսի 16-ին իր բլոգում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանափակումները դեռ այնքան էլ նկատելի չեն, բայց դրանք կարող են արդյունավետ լինել երկարաժամկետ հեռանկարում։

«Պատժամիջոցները պահանջում են ռազմավարական համբերություն, քանի որ ցանկալի արդյունքի հասնելու համար կարող է երկար ժամանակ պահանջվել»,- ասվում է հրապարակման մեջ։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը գրել է, որ աշխատանքներ են տարվում ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը G7-ում դաշնակիցների և գործընկերների սահմանափակող միջոցներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Բորելը հիշեցրել է , որ սահմանափակումներն արդեն ուղղված են Ռուսաստանում գրեթե 1200 ֆիզիկական անձանց և գրեթե 100 կազմակերպություններին, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության զգալի հատվածներին:

Միևնույն ժամանակ ողջ հունիսին հաղորդվում էր, որ ԵՄ երկրները չեն կարողացել համձայնության հասնել հակառուսական պատժամիջոցների հարցում։

Ընդունված հիմնական պատժամիջոցներից մեկը, ըստ Բորելի, մինչև այս տարվա վերջ Ռուսաստանից ԵՄ նավթի 90%-ի գնումը դադարեցնելն է՝ Մոսկվային զրկելով համապատասխան եկամուտներից։ Սակայն տարբեր երկրների վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ բազմիցս ասել են, որ նման քայլի հետեւանքները կարող են «աղետալի» լինել եվրոպական երկրների տնտեսության ու բնակչության համար։

Բացի դրանից, Բորելը նշում է՝  սա, թերևս, ամենակարևորն է՝ նավթի աստիճանական էմբարգոն և գազի ներկրման կրճատումով Եվրոպան ազատվում է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից։ Մենք երկար տարիներ քննարկել ենք այդ հարցը ԵՄ մակարդակով, բայց հիմա իրականացնում ենք։

Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունը վստահ է, որ նավթի և գազի մատակարարումների դիվերսիֆիկացիան որևէ կերպ չի ազդի Կրեմլի վրա, այլ, հակառակը, ավելի ցավոտ «կհարվածի» սահմանափակումներ կիրառող երկրներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան-Մոսկվա այցեր. արդյո՞ք նոր փուլ է հայ-ռուսական հարաբերություններում

15:12 17.05.2025

Երևան-Մոսկվա այցեր. արդյո՞ք նոր փուլ է հայ-ռուսական հարաբերություններում

Մայիսի 9-ին վարչապետի Մոսկվա այցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Ոչ միայն այցի, այլև հայ-ռուսական հարաբերությունների մասին տրամագծորեն տարբեր կարծիքներ հնչում էին դեռ շաբաթներ առաջ: Հայտարարություն հնչեց նույնիսկ Եվրոպական միությունից: Այդուհանդերձ այցը կայացավ: Ի՞նչ է սա նշանակում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների համար: Այս ու այլ հարցեր քննարկվել են «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար Արմինե […] ...

SHANTNEWS

15:00 17.05.2025

SHANTNEWS

Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

14:53 17.05.2025

Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում: Ուղերձում, վարչապետը նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, […] ...

Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներ

14:45 17.05.2025

Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից  ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված […] ...

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

14:40 17.05.2025

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ ներկայացնելով մանրամասներ տեղի ունեցած հանդիպումից։ «Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում (IPIS)»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին […] ...

Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

14:30 17.05.2025

Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվ. «Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հանձնառությունը և ակնկալում է խորացնել համագործակցությունը Նորվեգիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով: Խաղաղություն և բարգավաճում ենք մաղթում Նորվեգիայի բարեկամ ժողովրդին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: ...

BACK_TO_TOP