Ավտոմեքենայի և անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում այլևս չի պահանջվում 0-ական տեղեկանք. տվյալներն էլեկտրոնային եղանակով ստուգվում են տեղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

Ավտոմեքենայի և անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում այլևս չի պահանջվում 0-ական տեղեկանք. տվյալներն էլեկտրոնային եղանակով ստուգվում են տեղում

18:54 19.07.2022

Ապրիլի 1-ից ավտոմեքենայի, հուլիսի 4-ից՝ նաև անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվում փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ տվյալներն ամբողջությամբ ՀՀ ոստիկանությանը, Կադաստրի կոմիտե, ինչպես նաև նոտարական գրասենյակներ փոխանցվում են փոխադրամիջոցի և անշարժ գույքի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Ի դեպ, այս մոտեցումն արդեն կիրառվում է նաև Հայաստանի ամբողջ տարածքում: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«2021 թ. շուրջ 100 հազար քաղաքացի ստիպված է եղել այցելել վարչական շրջաններ՝ 0-ական թղթային տեղեկանք ստանալու համար: Այս համակարգը հնարավորություն է տալիս տեղում ստուգել տվյալները, եթե կան պարտավորություններ՝ վճարել ու գործարքն իրականացնել: Սա, իհարկե, թիմային հետևողական աշխատանքի և համատեղ քննարկումների արդյունք է, որում Երևանի քաղաքապետարանի մեր թիմի հետ ներգրավված էին ՀՀ կառավարությունը, Կադաստրի կոմիտեն, «Վի Իքս Սոֆթ» և «ԲԵՍԹ ՍՈՖԹ» ընկերությունները: Նմանատիպ փոքր քայլերով պետք է կարողանանք թեթևացնել քաղաքացիների կյանքը՝ թվայնացման միջոցով հասանելի դարձնելով ծառայությունները»,- ընդգծել է քաղաքապետը:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Ծրագրով փակվել է շուրջ 3690 աղբախուց:

Երևանի կանգառասրահներում և հանրային այլ տարածքներում կտեղադրվեն նոր աղբամաններ: Զեկուցվել է, որ մոտ օրերս կհայտարարվի մինչև 1000 աղբամանի ձեռքբերման մրցույթ:

2022 թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Այս պահին մեծ թափով աշխատանքներ են ընթանում 134 հասցեում:

Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցները վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում հաճախ չեն ապահովում սանիտարական պատշաճ վիճակ: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ, որպեսզի բացառվեն այդ դեպքերը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել նաև մայրաքաղաքում իրականացվող գծանշման գործընթացից: Հանձնարարվել է օգտագործվող ներկանյութերն ուղարկել փորձաքննության:

Քաղաքում բռնկված հրդեհներն արագորեն մարելու և հետևանքները նվազեցնելու նպատակով 2021 թ. համայնքը նախաձեռնեց նոր հիդրանտների կառուցումն ու հների նորոգումը. ծրագրով փոխարինվեց 39 հիդրանտ, իսկ ընթացիկ տարում կարգի կբերվի շուրջ 200-ը, որով էլ ծրագիրը կամբողջանա:

2009 թվականից Երևանի ավագանու որոշմամբ հստակ կարգ է սահմանվել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Սահմանված կարգով, ի դեպ, տնտեսվարողները պարտավոր են սալիկապատել մայթերը, կանաչապատել, ինչպես նաև աղբից, ձնից ու սառույցից մաքրել հարակից տարածքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման գործընթացը:

Մայրաքաղաքի սրճարաններում 23:00-ից հետո հնչող բարձր երաժշտությունն ու աղմուկը դժգոհություն են առաջացնում բնակիչների շրջանում: Գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Անդրադառնալով խնդրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել ոլորտը կանոնակարգելու, մշտական վերահսկողություն սահմանելու, անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու համար:

Երևանի և ֆրանսիական գործընկեր քաղաքների միջև հաստատված գործակցությամբ կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ, Փարիզի գործընկերոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Երևանի և Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանները փոխայցերի ընթացքում հանդես կգան ցուցահանդեսներով: Երևանյան գրադարաններում էլ նախանշվում է ստեղծել երիտասարդական կենտրոններ, որոնցում կուսուցանվի նաև ֆրանսերեն:

Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն: Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդպիսի տարածքները համատեղ վերափոխելու և ֆրանսիական հաջողված փորձը Երևանում կիրառելու վերաբերյալ:

Ծառերի վնասատուները ոչնչացնելու նպատակով Երևանը կկիրառի Լիոնի հաջողված փորձը: Եվրոպական քաղաքներում, ի դեպ, թունանյութեր այլևս չեն կիրառում, այլ աշխատանքներն իրականացվում են բնական եղանակներով:

Ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ ծրագրեր կիրականացվեն նաև Էրեբունի և Կարմիր բլուր հնավայրերի տարածքում: Մասնավորապես, աշխատանքներ կտարվեն ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրության, հուշարձանների պահպանության և վերականգնման, ինչպես նաև վերարժևորման նպատակով:

ՀՀ կառավարության հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը զարգացնելու ու նոր մասնաշենք տրամադրելու նպատակով: Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել 8 մլն եվրոյի ներդրում կատարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

11:11 09.07.2025

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

11:00 09.07.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

10:48 09.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

10:36 09.07.2025

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

10:30 09.07.2025

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

Երևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում

10:11 09.07.2025

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...

BACK_TO_TOP