11:54 20.07.2022
Իսպանիայի հինգ մունիցիպալիտետների բնակիչներ տարհանվել են երկրի հյուսիս-արևելքում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ABC թերթը։
Նրա խոսքով՝ Սարագոսա նահանգում (Արագոնի ինքնավար համայնք) բռնկված հրդեհի պատճառով գրեթե 2 հազար մարդ ստիպված է եղել ժամանակավորապես լքել տները։ COPE ռադիոկայանի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, երկրի շրջաններում բռնկված հրդեհների պատճառով անվտանգության նկատառումներից ելնելով մոտ 8000 իսպանացի է տարհանվել։
Տասն օրվա ընթացքում հրդեհը ոչնչացրել է առնվազն 60 հազար հեկտար անտառ։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Զամորա նահանգում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Հրդեհներն Իսպանիայում սկսվել են անցած ամբողջ շաբաթ տևած ծայրահեղ շոգ եղանակի պատճառով. որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը գերազանցել է 45 աստիճանը։ Այժմ իրավիճակը որոշ չափով բարելավվել է, սակայն Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ շարունակվում է պահպանվել հրդեհավտանգ բարձր մակարդակը երկրի որոշ շրջաններում:
09:10 08.05.2025
Պակիստանի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ բաց է09:10 08.05.2025
Պակիստանի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ բաց էՊակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է երկրի օդանավակայանների մեծ մասի, այդ թվում՝ Իսլամաբադի միջազգային օդանավակայանի բնականոն գործունեությունը վերականգնելու մասին: Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ վկայակոչելով գերատեսչությանը։ Նրանք նշել են, որ Պակիստանի օդային տարածքը մնում է բաց և անվտանգ քաղաքացիական ավիացիայի համար։ Միաժամանակ, օդային երթեւեկությունը Իսլամաբադի, Ռավալպինդիի եւ Կարաչիի շրջաններում ամբողջությամբ վերականգնվել է։ Այնուամենայնիվ, Իսլամաբադի […] ...
09:00 08.05.2025
NYT. Թրամփը կարող է մայիսի 8-ին հայտարարել Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հինգշաբթի օրը հայտարարել Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Սա կլինի առաջին առևտրային համաձայնագիրը, որը կնքվում է Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ NYT-ն ընդունում է, որ կողմերը […] ...
08:50 08.05.2025
Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՀյուսիսային Կորեան ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար, փոքր հեռահարության։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։ «Մենք արձանագրել ենք մի քանի արկ, որոնք գնահատվում են որպես փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան տարածքից […] ...
08:38 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:28 08.05.2025
Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելուՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մայիսի 8-ի երեկոյան կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, իսկ մայիսի 10-ին կհանդիպի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։ «Երեկոյան նրան և մյուս նախագահներին կընդունի Վլադիմիր Պուտինը, մայիսի 9-ին նա կլինի Հաղթանակի շքերթում, իսկ 10-ին նախագահը երկկողմ հանդիպում է […] ...
08:18 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...