11:28 10.08.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Շինարարի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։
«Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ: Ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքով դուք նպաստում եք մեր երկրում նոր դպրոցի, մանկապարտեզի, ժամանակակից հարմարություններով առողջապահական, մշակութային ու մարզական կառույցների ստեղծմանը, ճանապարհների, ջրամբարների և այլ ենթակառուցվածքների կառուցմանն ու բնակելի նոր թաղամասերի ձևավորմանը։
Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում եք պետության զարգացմանը։ Այս գիտակցումն ունենալու դեպքում, վստահաբար, կապահովվի շինարարական ծրագրերի բարձր որակը, հուսալիությունը և հարմարավետությունը:
Վերջին տարիներին շինարարության ծավալները շարունակաբար աճում են, ինչը վկայում է տնտեսության մեջ շինարարության առանցքային դերի ու կառավարության կողմից ոլորտի կարևորման մասին։ Ծավալների աճն արտացոլվում է նաև վճարված հարկերի տեսքով։ Այս տարվա առաջին կիսամյակում շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները 2024թ. նույն ժամանակաշրջանի համեմատ շեշտակի՝ մոտ 47%-ով աճել են՝ կազմելով 105.6 մլրդ դրամ։ Շնորհակալ եմ հարկերը պարտաճանաչ վճարելու պետականամետ գործելաոճի համար։
Կառավարությունը շարունակելու է կապիտալ շինարարության ծավալներն ընդլայնելու հանձնառությունը։ Գալիք տարիներին գործունեության դաշտը կանխատեսելի դարձնելու նպատակով արդեն սկսվել են նոր շրջափուլի համար հաջորդ մեծ խումբ դպրոցների և մանկապարտեզների նախագծման աշխատանքները։ Սա խթան պետք է լինի՝ շինարարական ներուժը առավելագույն պատրաստվածության բերելու, ոլորտի դեռևս չօգտագործված ներուժը լավագույնս իրացնելու համար։ Հուսով եմ՝ վստահելի հետագիծ ու ձեռագիր ունեցող շինարարական կազմակերպությունները հետաքրքրված կլինեն՝ իրենց մասնագիտական ներդրումն ունենալու պետական ծրագրերում, իսկ Հայաստանի շինարարական մշակույթում միջազգային չափանիշներ ու նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու նրանց օրինակը վարակիչ կլինի գործընկերների համար։
Քաղաքաշինության կոմիտեն իր հերթին ձգտում է խթաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի շինարարության ոլորտը համընթաց շարժվի համաշխարհային միտումներին։ Այդ նպատակով առանցքային կլինի Եվրոպական միության քաղաքաշինական նորմերի մոտարկումն ու տեղայնացումը։ Զուգահեռաբար մշակում ենք կազմակերպությունների վարկանիշավորման մեխանիզմ, որը կնպաստի քաղաքաշինական գործունեության որակի բարձրացմանը և դաշտում նոր նշաձողի սահմանմանը։
Սիրելի՛ շինարարներ, կրկին շնորհավորելով Շինարարի օրվա առթիվ՝ մաղթում եմ բազում հաջողված ծրագրեր և նոր հնարավորություններ»,- նշվում է ուղերձում։
13:41 10.08.2025
ATP. Կարեն Խաչանովը մոտենում է լավագույն տասնյակին13:25 10.08.2025
Մեքսիկայում 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄեքսիկայում գրանցվել է 6.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը։ Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիապաս նահանգի Սյուդադ Իդալգո քաղաքից 139 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 38.5 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
13:14 10.08.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2112»-ը. կա վիրավորՕգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 47-ամյա Հովիկ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի և 56-ամյա Աշոտ Պ.-ի վարած «ՎԱԶ 2112» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աշոտ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի […] ...
13:02 10.08.2025
9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ)9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը, և այս պահին համարվում է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական լեռը: Այս մասին նշվում է «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի (4 Peaks Alpine Club) Ֆեյսբուքի հրապարակման մեջ: Մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ վերելքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 1-ին և ընդհանուր առմամբ տևել է […] ...
12:49 10.08.2025
Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է. ԿԳՄՍ նախարարՄարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Օպերային թատրոնը իր նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավանում, օգոստոսի 28-ին և 29-ին։ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Հուսով եմ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այս հնարավորությունից […] ...
12:37 10.08.2025
ԵՄ-ն պատրաստ է շարունակել Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերելըՈւկրաինայում առկա շփման գիծը պետք է դառնա տարածքների վերաբերյալ բանակցությունների մեկնարկային կետը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդների և Եվրահանձնաժողովի ղեկավարի համատեղ հռչակագրի մեջ։ «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջազգային սահմանների ուժի կիրառմամբ փոփոխության անթույլատրելիության սկզբունքին։ Ներկայիս շփման գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնարկային կետը», – ասվում է […] ...
12:24 10.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնել են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: ...