Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը․ Խաչատուրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը․ Խաչատուրյան

18:02 09.08.2025

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը  ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հռչակագրի ստորագրման առթիվ։

Ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հարգարժան գործընկերներ և բարեկամներ,

Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ հաստատելով, որ անցյալի հակասությունները կարող են և պետք է փոխարինվեն փոխադարձ հարգանքի, բարիդրացիության ու համատեղ զարգացման գաղափարներով։

Այս քայլը վկայում է, որ քաղաքական կամքը, հավատը և տեսլականը կարող են վերափոխել իրականությունը։ Այն հիմնված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքի անշեղ հարգանքի վրա։

Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ոչ միայն դիվանագիտական փաստաթուղթ է, այլև արժեքային հռչակագիր՝ հանուն տարածաշրջանի անվտանգության, կայունության և բարեկեցության։ Այն ուղերձ է մեր ժողովուրդներին և ապագա սերունդներին, որ խաղաղ գոյակցությունը հնարավոր է, եթե առաջնորդվում ենք վստահությամբ, փոխըմբռնմամբ և ընդհանուր բարօրության ձգտումով։

Հայաստանը հաստատակամ է իր հանձնառության մեջ՝ շարունակելու կառուցել վստահության կամուրջներ, վերականգնել տնտեսական, մշակութային և մարդկային կապերը, ստեղծել միջավայր, որտեղ մրցակցությունը փոխարինվում է համագործակցությամբ, իսկ հակադրությունը՝ համատեղ առաջընթացով։

Այսօր մենք անցում ենք կատարում ոչ միայն նոր քաղաքական էջի, այլև նոր մտածողության։ Մենք ապացուցում ենք, որ խաղաղությունը պարզապես պայմանագիր չէ, այլ համարձակ ընտրություն՝ հանուն կյանքի, հանուն ապագայի, հանուն մարդկային արժանապատվության։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետին, կառավարությանը, բանակցային գործընթացում ներգրավված բոլոր անհատներին, ովքեր իրենց պատասխանատվությամբ, համբերատարությամբ ու անխոնջ աշխատանքով նպաստեցին այս կարևոր ձեռնարկի կյանքի կոչմանը։ Նրանց համարձակությունը, վճռականությունն ու քաղաքական կամքը կարևոր դեր ունեցան խաղաղության հաստատման ճանապարհին առաջ շարժվելու գործում։

Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր այն պետություններին, միջազգային գործընկերներին և անհատներին, ովքեր իրենց հետևողական և անկեղծ ջանքերով աջակցեցին այս կարևորագույն գործընթացին։ Այս ուղին հեշտ չի լինելու, բայց միասին մենք կարող ենք այն անցնել և իրականություն դարձնել խաղաղության գաղափարը»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 09.08.2025

SHANTNEWS

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումը

19:53 09.08.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ համատեղ հռչակագրի ստորագրումը և այն համարում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան: Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ […] ...

Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

19:39 09.08.2025

Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Օգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ ...

Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետո

19:37 09.08.2025

Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետո

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել: 22-ամյա հայ ֆուտբոլիստը անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով:   ...

Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը․ Էրդողան

19:25 09.08.2025

Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նա ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը […] ...

Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունը

19:15 09.08.2025

Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունը

Հնդկաստանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում հանդիպման վերաբերյալ համաձայնությունը, որը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը և բացել խաղաղության ճանապարհը, ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալի հայտարարության մեջ: «Հնդկաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված համաձայնությունը՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին […] ...

BACK_TO_TOP