Ուկրաինայում ՀՀ դեսպանն այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.77 oC

Ուկրաինայում ՀՀ դեսպանն այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր

20:36 21.07.2022

Հուլիսի 20-ին և 21-ին ՀՀ դեսպան Վ.Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ու Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ համատեղ այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր: Տեղեկացնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

Խարկովի Սուրբ Հարություն եկեղեցում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը դեսպանԿարապետյանը ներկայացրել է  Ուկրաինայում ռազմական գործողությունները սկսվելուց ի վեր դեսպանության գործունեությունը և Ուկրաինայում բնակվող ՀՀ քաղաքացիներին ցուցաբերված տարատեսակ ծառայությունների մատուցման ուղղությամբ արված ծավալուն աշխատանքը:

Դեսպանը միացել է Խարկով ժամանած պատվիրակության անդամների բարեմաղթանքներին՝ ուղղված քաղաքի հայությանը, վստահեցնելով, որ դեսպանությունը շարունակելու է, լիազորությունների սահմանում, աջակցել այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը: Տեղում, հյուպատոսական բնույթի տարատեսակ խորհրդատվություններ են տրամադրվել դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին:

Պոլտավայում ևս ՀՀ դեսպանը պատվիրակության անդամների հետ հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Տեղի է ունեցել աշխույժ զրույց արդի ամենահրատապ հարցերի շուրջ, դեսպանը ներկայացրել է դեսպանության գործունեությունը վերջին ամիսների ընթացքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիվերպուլի» հարձակվողը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է

18:30 20.05.2025

«Լիվերպուլի» հարձակվողը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է գալիք տրանսֆերային պատուհանին, հաղորդում է Relevo-ն: Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը, և ըստ նրա Կոլումբիայի հավաքականի խաղացողն ամենահարմար տարբերակն է: Լուիս Դիասի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: «Բարսելոնայում» հասկանում են, որ աստղային խաղացողին ձեռք բերելու համար հարկավոր […] ...

Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցեր

18:18 20.05.2025

Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցեր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը: Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում […] ...

ՏԿԵ նախարարն Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է ավիացիոն ոլորտում համագործակցության խորացման հարցեր

18:09 20.05.2025

ՏԿԵ նախարարն Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է ավիացիոն ոլորտում համագործակցության խորացման հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իսպանիայի Թագավորությունն ունեն կայուն և բարեկամական հարաբերություններ, որոնք նոր հեռանկարներ են բացում ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, էներգետիկայի և ճանապարհային անվտանգության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար։ […] ...

SHANTNEWS

18:00 20.05.2025

SHANTNEWS

Արգենտինայի ու Իսպանիայի հավաքականները կխաղան Ֆինալիսիմայում

17:56 20.05.2025

Արգենտինայի ու Իսպանիայի հավաքականները կխաղան Ֆինալիսիմայում

Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան կխաղան Ֆինալիսիմայում։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամկետն ու այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ: Արգենտինացիները երեք տարի առաջ նվաճել էին Ֆինալիսիմայի գավաթը` 3-0 հաշվով հաղթելով այդ ժամանակվա Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին: ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակույթի նախարարի հետ

17:52 20.05.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակույթի նախարարի հետ

Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ: Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների» շրջանակում: Կարևորվել է տարբեր ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության և փորձի փոխանակման նոր […] ...

BACK_TO_TOP